26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սրտանց շնորհավորում է լրագրող գործընկերներին

Հարգելի գործընկերներ.

Սրտանց շնորհավորում եմ ձեզ  մասնագիտական տոնի՝ մամուլի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ աշխատանքային ձեռքբերումներ, առաջընթաց ու նոր բարձրունքներ:

՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը բարձր է գնահատում զանգվածային լրատվության միջոցների դերակատարումը մեր երկրում, իսկ ձեզ հետ համագործակցությունը մեզ համար հնարավորություն է նպաստելու Հայաստանում խոսքի ազատության կայացմանը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սեփական գործունեության թափանցիկությունը ապահովելուն, և ցանկանում եմ գոհունակությամբ նշել  մեր միջև կայացած համագործակցության փաստը:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը կշարունակվի նույն՝ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում, իսկ ընթերցողը հնարավորություն կունենա ստանալու ճշգրիտ ու անաչառ տեղեկատվություն: Նորից շնորհավորում եմ բոլոր լրագրող գործընկերներիս մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ նոր հաջողություններ, մեծ բարիքներ և անձնական երջանկություն:

   ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,

   ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ