25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ Հայաստանում

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի Գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել ամերիկյան ՛՛Գլաուկոս՛՛ կորպորացիայի կողմից մշակված Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը ( iStent Trabecular Micro-Bypass), որն, ըստ էության, առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ: Այ-Ստենտը ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի Սննդի և դեղորայքի բաժնի (Food and Drug Administration – FDA) կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է: http://www.glaukos.com/istent

Այ-Ստենտի գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Վերջինս բազմիս այցելել է Հայաստան և ինքնակամ  իրականացրել է բազմաթիվ վիրահատություններ:

Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի Գլաուկոմայի  բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ-ի աջակցությամբ բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ վերապատրաստվել է ԱՄՆ-ում և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:

Այ-Ստենտի գործարկումն այնքան հեղափոխական է և կարևոր, որ սարքի աշխատանքներին ծանոթանալու համար հատուկ այցով Հայաստան է ժամանել Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր, բժիշկ Ռիչարդ Լինսդրոմը, ով ԱՄՆ-ում և աշխարհում  եղջերաթաղանթի, կատարկտի, ռեֆրակտիվ և լազերային վիրաբուժության ոլորտներում առաջատար մասնագետներից է:

Բժիշկ Լինսդրոմը ԱՄՆ և համաշխարհային  ակնաբուժության ոլորտում կարծիք ձևավորող փորձագետներից է http://www.mneye.com/minnesota/richard-l-lindstrom-md.htm, և այս պարագայում չափազանց կարևոր է, որ նա հետաքրքված է խորհրդակցել հայաստանցի մասնագետի հետ Այ-Ստենտի օգտագործման մասին:

Այ-Ստենտի գործարկման տեսանյութերը կարելի է ներբեռնել այստեղից http://we.tl/gDxoKXc0QE

Այ-Ստենտի կիրառման շուրջ  առաքելության ընթացքում  Լինսդրոմին ուղեկցում են մի շարք բժիշկներ, մասնավորապես Հայկական ակնաբուժության նախագծի տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Շտեյն Աչքի ինիտիտուտի պրոֆեսոր, ռեֆրակտիվ վիրաբույժ Ջոն Հովհաննիսյանը, ինչպես նաև ավստրալացի ռեֆրակտիվ վիրաբույժներ Դեյվիդ Մենինգը և Իլեշ Պատելը: 

2010 թ. տվյալների համաձայն` համաշխարհային առողջապահության համար գլաուկոման ստեղծում է լուրջ կլինիկական խնդիրներ և առաջ է բերում նշանակալի ֆինանսական բեռ՝ անդրադառնալով ավելի քան 60.5 մլն մարդու տեսողության վրա: Կանխատեսվում է, որ 2020 թ. գլաուկոմայով հիվանդների թիվը կհասնի շուրջ 80 մլնի:

Այս հիվանդությամբ տառապող մարդկանց 74 տոկոսը կունենա բաց անկյամբ գալուկոմա, որը կուրության տանող թվով երկրորդ պատճառն է: Տվյալ իրավիճակը ֆինանսապես արդյունավետ լուծումներ գտնելու պահանջ է ստեղծել: Լուծումներ, որոնք արդյունավետ կլինեն նաև ֆիզիոլոգիական, կլինիկական և հիվանդների սպասարկման առումով: Այ-Ստենը միտված է նշված խնդրները կարգավորելուն, ինչպես նաև որոշակի թերապևտիկ և վիրահատական սահմանափակումներ վերացնելուն: Այ-Ստենտի անվտանգությունը հաստատվել է բազմաթիվ երկներում բազմակի փորձարկումների ժամանակ:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների՝ աչքի ու նրա հավելյալ ապարատի հիվանդություններով գրանցված բնակչության թիվը Հայաստանում 2004-2011թթ. ընթացքում աճել է 2.5 անգամ, 2011թ-ին կազմելով 3,272 մարդ` 100,000 բնակչի հաշվով (կամ ընդհանուր առմամբ շուրջ 88 հազար մարդ): Նույն աղբյուրի համաձայն` 2011թ-ի դրությամբ 7,458 մարդ գրանցված է եղել գլաուկոմա հիվանդությամբ, ըստ որում՝ գլաուկոմայի գրանցված դեպքերի թիվը 2004-2011թթ.ընթացքում աճել է շուրջ 2 անգամ: ՀԱՆ-ի ակնաբույժները 2003-2011թթ.  ընթացքում ՀՀ բնակչության շրջանում գրանցել են գլաուկոմայի 6,401 դեպք, որոնցից  3,412-ը կամ շուրջ կեսը ՀԱՆ-ի կողմից ախտորոշվել են առաջին անգամ:

Այ-Ստենտի կիրառման կարևորությունը կայանում է նրանում, որ այն կարող է Հայաստանին որպես մոդել և գերազանցության կենտրոն ներկայացնել ամբողջ աշխարհում: Հայաստանում արդեն շուրջ 2,300 հիվանդի տեղադրվել է Այ-Ստենտը՝ ընդհանուր առմամբ շուրջ 5000 սարք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ