26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵՄ-ը անհամբերությամբ սպասում է Հայաստանի առաջարկներին

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այսօր ՛՛Արեւելյան Գործընկերության Չորս տարիները` Արդյունքներ եւ Մարտահրավերներ՛՛ գիտաժողովին հայտարարեց, որ պետք է արագացնել ազատ տեղաշարժի հնարավորություններին ուղղված այցագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումը: Սա կնշանակի, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ ԵՄ-ն ու Հայաստանն արդեն ինչ-որ համաձայնագիր ունեն ստորագրած:

Միևնույն ժամանակ Տրայան Հրիսթեան նկատեց, որ սեպտեմբերի երեքի Մաքսային միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հետո ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվի, սակայն իրենք անհամբեր սպասում են Հայաստանի առաջարկներին, թե որ ուղղություններով կարելի է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ:

՛՛ԵՄ-ն արժեքների վրա է հիմնված. տարբերակման սկզբունքը և ավելին`ավելիի դիմաց սկզբունքը կարևոր դեր է խաղալու՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ