01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2013

Ոմանք առանց կարդալու գնահատական են հնչեցնում. Շարմազանովը` Զ. Բալայանի նամակից

”Ես չեմ կարծում, որ Արցախի հերոսի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին իմ մեկնաբանության կարիքն ունի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով գրող-հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին: Շարմազանովը միայն հետևյալ խորհուրդը տվեց երիտասարդներին: ”Երիտասարդությանը խորհուրդ կտայի ուշադիր կարդալ նամակի ամբողջ տեքստը, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ […]

Երեւանում մեկնարկել է Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանի այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Երևանում մեկնարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանն ու […]

Ռուս երկրպագուներին հարցնում են հայերի հետ կապերի մասին

Վաղը աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Ռուսաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելու է Ադրբեջանի հավաքականին: Հայտնի է դարձել, որ Բաքվում՝ Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, ռուս երկրպագուներին հարցնում են Հայաստանի եւ հայերի հետ կապի մասին: “Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան՛՛, ՛՛Ինչո՞վ եք կյանքում զբաղվում՛՛, ՛՛Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում եղած ժամանակ՛՛,՛՛Հայաստանի հետ ի՞նչ կապ ունեք՛՛: Ահա այսպիսի հարցերի […]

Սիրիայում առեւանգված Կարմիր խաչի աշխատակիցներից երեքն ազատ է արձակվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 աշխատակիցներից, որոնք առեւանգվել էին Սիրիայում, 3-ը ազատ են արձակվել, տեղեկացնում է РИАНовости–ն: Կիրակի օրը հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք առեւանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 անդամին:

Քննարկում “Ժառանգությունում” արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կուսակցության երիտասարդների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը վերջին ամիսների Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Հ. Խուրշուդյանի խոսքով՝ կանխատեսելի էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվելու է ԵՄ հետ Ասոցացման ամբողջական (ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին) համաձայնագրի ստորագրումից, […]

Չարաչար սխալվում է. Վազգեն Մանուկյանը` Զորի Բալայանին

ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը դեռևս ծանոթ չէ գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակին: Այս մասին նա ասաց Henaran.am-ին, երբ փորձեցինք պարզել արցախյան շարժման ակունքներում կանգնած նախկին վարչապետի կարծիքը նամակի բովանդակության առնչությամբ: Մանուկյանը նախ նշեց, որ չի մեկնաբանի այդ նամակը, եթե նույնիսկ կարդա: Իսկ երբ տեղեկացրինք, որ նամակով Զորի Բալայանն ըստ էության առաջարկում է ՌԴ-ին […]

Նախկին մարզպետը ` ոստիկանաապետի մոտ

Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայանության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Հիշեցնենք, Բարսեղյանը օրեր առաջ էր հրաժարականի դիմում գրել:  Նշենք, որ Բարսեղյանը եղել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ, Արտակարգ իրավիճակների […]

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են

Տնտեսագիտության ոլորտում մրցանակի են արժանացել ամերիկացի 3 գիտնականներ՝ Լարս Պիտեր Հանսենը, Յուջին Ֆաման եւ Ռոբերտ Շիլերը, ովքեր հաղթել են ակտիվների գների էմպիրիկ վերլուծություն կատարելու համար, տեղեկացնում է lenta.ru-ն։  Այսպիսով՝ Նոբելյան մրցանակի բոլոր ոլորտներում դափնեկիրների անունները հայտնի են։ Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։  Ավելի վաղ հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի […]

Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀԱԿ 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը: Դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ վճռեց Տիգրան Առաքելյանին մի հոդվածով արդարացնել, մնացած հոդվածներով համաներում կիրառել եւ ազատ արձակել: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի