19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոմանք առանց կարդալու գնահատական են հնչեցնում. Շարմազանովը` Զ. Բալայանի նամակից

”Ես չեմ կարծում, որ Արցախի հերոսի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին իմ մեկնաբանության կարիքն ունի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով գրող-հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին:

Շարմազանովը միայն հետևյալ խորհուրդը տվեց երիտասարդներին: ”Երիտասարդությանը խորհուրդ կտայի ուշադիր կարդալ նամակի ամբողջ տեքստը, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոմանք առանց կարդալու գնահատական են հնչեցնում”,-նկատեց նա:  

Ըստ Շարմազանովի` նամակում Զորի Բալայանը հստակ ցույց է տալիս, որ  թե Արցախը, թե Նախիջևանը հայկական տարածքներ են, իսկ Ադրբեջանի մեծ մասը տեղակայված է պատմական Հայաստանի տարածքում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ