02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանում մեկնարկել է Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանի այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Երևանում մեկնարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանն ու համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին,  նշել է, որ համաժողովն իր ձևաչափով երկու քաղաքներին արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Վարչության պետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում արդեն համաժողովի արդյունքները նկատելի կլինեն:

Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շապկինն իր հերթին արձանագրել է, որ այսօր որոշ ուղղություններով ակտիվ փոխգործակցությունը պետք է ընդլայնել ու նաև այլ ոլորտներում կիրառել: Ըստ վերջինիս՝ համաժողովը կարող է համատեղ նոր ծրագրերի հիմք դառնալ:

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 14-16-ը, որի շրջանակում տեղի կունենան կլոր սեղաններ և մի շարք հանդիպումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ