02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Չարաչար սխալվում է. Վազգեն Մանուկյանը` Զորի Բալայանին

ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը դեռևս ծանոթ չէ գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակին: Այս մասին նա ասաց Henaran.am-ին, երբ փորձեցինք պարզել արցախյան շարժման ակունքներում կանգնած նախկին վարչապետի կարծիքը նամակի բովանդակության առնչությամբ:

Մանուկյանը նախ նշեց, որ չի մեկնաբանի այդ նամակը, եթե նույնիսկ կարդա: Իսկ երբ տեղեկացրինք, որ նամակով Զորի Բալայանն ըստ էության առաջարկում է ՌԴ-ին վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, որով ԼՂՀ-ը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում, Մանուկյանն արձագանքեց.

”Դա անիմաստ բան է, եթե մեկը պնդում է, որ պետք է լինի Ռուսաստանի կազմում, նա չարաչար սխալվում է, ու երկրորդ կարծիք չի կարող լինել: Անկախ նրանից, ով է գրում այդ նամակը, դա ճիշտ չէ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ