01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 8, 2013

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, փոխանցում է РИА-Новости-ն: Մրցանակին արժանացել են բրիտանացի ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերը՝ “Հիգսի բոզոնի” կամ “Աստծո մասնիկի” գոյությունը 50 տարի առաջ տեսականորեն ապացուցելու համար։  Այս տարի Նոբելյան մրցանակակիրներին կհանձնվի 1.2 մլն դոլար։ 

Ընդդիմության զգալի մասը պրոռուսամետ է

Վերակազմավորվող ՀՀՇ-ը փորձելու է լուծել ընդդիմության թողած բացը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության նախաձեռնող անդամ Արարատ Զուրաբյանը: Նա ցավում է, որ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված փողոցներում պայքարող ընդդիմություն չտեսանք: ”Ցավոք սրտի, չտեսանք: Սա լուրջ հարված է, սա էլ հետևանք է այս վերջին տարիներին ընդդիմության գործունեության, որ իր ջանքներն այլ ուղղությամբ է […]

“Քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը”. ՀՀ քաղաքաշինության նախարար

“Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության եւ տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Ողջամիտ եմ համարում նաեւ նշված ոլորտներում ազգային գործողությունների ծրագրերի մշակումը,- հոկտեմբերի 8-ին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի ԵՏՀ 74-րդ նստաշրջանում: […]

Մոսկվայի իշխանությունները Ռեմարկին իբրեւ ռուս գրող են ներկայացրել

Մոսկովյան իշխանությունները, Արբատի 520-ամյակի առթիվ փողոցը զարդարելիս, տեղադրելիս են եղել հանրահայտ մարդկանց լուսանկարները, ովքեր ապրել են Արբատի վրա: Սակայն նրանք կոպիտ սխալ են թույլ տվել` ռուս գրող Անատոլի Ռիբակովի նկարի փոխարեն տեղադրելով գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի նկարը: Սխալմունքը նկատել է մոսկվացիներից մեկը, ով լուսանկարել է սա եւ տեղադրել Ֆեյսբուքի իր էջում` գրելով. “Բարեւ […]

“Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ”

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշեց, որ այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր […]

Որտե՞ղ է Արմավիրի մարզպետը

Էջմիածին քաղաքի տոնակատարությանը չէր մասնակցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Դա մտահոգեց բոլորին եւ հավաքվածները միմյանց հարցնում էին, թե ինչն է պատճառը, որ նա չկա: “Henaran.am“-ի հետ հեռախոսազրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ասաց, որ արտառոց ոչ մի բան չպետք է փնտրել իր բացակայության մեջ: “Երեւի տեղյակ եք, որ “ Արձագանք 2013” ռազմական ծրագիրն է իրականացվում: Այս պահին […]

Հայաստանցի փիլիսոփաները ծանոթանում են Արեւմուտքում փիլիսոփայական ժամանակակից տեսություններին

Հոկտեմբերի 7-18-ը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՙՄելիորա՚ ՀԿ-ն իրականացնում են ՙՎերլուծական փիլիսոփայության դպրոց՝ ՀՀ բուհերի դասախոսների համար՚ ծրագիրը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող ՙԱջակցություն՝ երիտասարդ գիտնականներին՚ ծրագրի շրջանակներում։ Վերլուծական փիլիսոփայության  դպրոցում դասախոսություններ կարդալու համար հրավիրվել են Վեսթերն Վաշինգտոն համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Նեդ Մարկոսյանն ու Իռլանդիայի Դուբլին քաղաքի Յունիվերսիթի քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Մարիա Բաղրամյանը։ Դասախոսություններին մասնակցում են […]

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնեց Լեհաստան

Այսօր Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ մեկնեց Լեհաստան Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ մեր հավաքականը ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են լինելու Լեհաստանի, Ռումինիայի եւ Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականը իր առաջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 10-ին Ռումինիայի հետ: Խաղը կկայանա Ինովրոցլավ քաղաքում: Երկրորդ […]

Հայաստանը կշարունակի համագործակցությունը ԵՄ հետ` ասոցացման համաձայնագրի շրջանակում կամ առանց դրա

Ինչպես պաշտոնական Երևանը, այնպես էլ Եվրամիությունը շահագրգռված են սերտ համագործակցության շարունակմամբ, անկախ վերջին գործընթացներից, և այդ մասին հայտարարել է թե Հայաստանի նախագահը ԵԽԽՎ բարձր ամբիոնից, թե ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ընդգծել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդարադառնալով ԱրմԻնֆոյի հետ հարցազրույցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի հայտարարությանն այն մասին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի