17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը”. ՀՀ քաղաքաշինության նախարար

“Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության եւ տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Ողջամիտ եմ համարում նաեւ նշված ոլորտներում ազգային գործողությունների ծրագրերի մշակումը,- հոկտեմբերի 8-ին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի ԵՏՀ 74-րդ նստաշրջանում:

Նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթի ժամանակ պարոն Թադեւոսյանը նշեց, որ Հայաստանի վերջին նկարագրից անցել է ավելի քան 10 տարի, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ:

Կարեւորելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցությունը` պարոն Թադեւոսյանն ընդգծեց ուսումնասիրությունների անցկացման գործում կազմակերպության աջակցությունը, որը մեծապես կնպաստի նոր մարտահրավերների եւ ծագած խնդիրների լուծմանը:  

Նոր մարտահրավերներից նախարար Թադեւոսյանը մասնավորապես առանձնացրեց տարածական զարգացման եւ տարածաշրջանային պլանավորման ոլորտում նկատվող տեղական մակարդակներով քաղաքաշինության փաստաթղթերի մշակման եւ հաստատման հետընթացը (համաձայն օրենսդրության` հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունը):

Հաշվի առնելով, որ հենց այդ մարմիններին է տրված շինարարության թույլտվություն տրամադրելու իրավունքը, ներկա իրավիճակը կարող է հանգեցնել կառուցապատման ոչ բավարար կարգավորման եւ, հետեւաբար բնակավայրերի կայուն զարգացման խախտման:

Տեղեկացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը եռօրյա այցով գտնվում է Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանին:

Նախատեսվում է հանդիպման արդյունքում հաստատել բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման 2014-2020 թթ-ի ռազմավարությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ