17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանցի փիլիսոփաները ծանոթանում են Արեւմուտքում փիլիսոփայական ժամանակակից տեսություններին

Հոկտեմբերի 7-18-ը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՙՄելիորա՚ ՀԿ-ն իրականացնում են ՙՎերլուծական փիլիսոփայության դպրոց՝ ՀՀ բուհերի դասախոսների համար՚ ծրագիրը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող ՙԱջակցություն՝ երիտասարդ գիտնականներին՚ ծրագրի շրջանակներում։

Վերլուծական փիլիսոփայության  դպրոցում դասախոսություններ կարդալու համար հրավիրվել են Վեսթերն Վաշինգտոն համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Նեդ Մարկոսյանն ու Իռլանդիայի Դուբլին քաղաքի Յունիվերսիթի քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Մարիա Բաղրամյանը։ Դասախոսություններին մասնակցում են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի և Արցախի բուհերի փիլիսոփայության ֆակուլտետների դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ։

Գյումրիի պետական մանկավարժական  ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի  վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Հարոյանը նշում  է, որ դասախոսությունների այս շարքը նախ պետք է արժևորել որպես նորույթ։ Բացի այդ, առնչությունները դրսի մասնագետների հետ հնարավորություն են տալիս ծանոթանալու նրանց մտածելակերպին, ժամանակակից փիլիսոփայության խնդիրների դրվածքի մակարդակին և ընդգրկմանը։ ՙԻնձ հատկապես հետաքրքրում է այն հարցը, թե Արևմուտքի փիլիսոփայական վերլուծությունների առարկան ինչ խնդիրների շուրջ է կենտրոնանում։ Ակնհայտ է (ընդ որում, նույնն ասում են նաև այլ մասնագետներ իրենց ոլորտների մասին), որ արտասահմանում ավելի շատ նեղ մասնագիտական խորացում է։ Մեր մասնագետներից շատերն ավելի լավատեղյակ են փիլիսոփայության ընդհանուր պրոբլեմատիկային՚,- ասում է Հայկ Հարոյանը։

Նշենք, որ վերլուծական փիլիսոփայության  դպրոցը նպատակ ունի փիլիսոփայության  մասնագետներին ծանոթացնել Արևմուտքում  փիլիսոփայական (գիտական) ժամանակակից  տեսություններին և զարգացման միտումներին։

Փիլիսոփայության դպրոցի անցկացմանն աջակցում է Երևանի պետհամալսարանի փիլիսոփայության  և հոգեբանության ֆակուլտետը։  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ