17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Ասադը ստիպված կլինի հեռանալ իշխանությունից. Քերի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստիպված կլինի հեռանալ իշխանությունից, եթե անգամ նա լիովին համագործակցի սիրիական քիմիական զենքի ոչնչացման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է interfax.ru-ն: “Ասադը կորցրել է ողջ լեգիտիմությունը”,- ասել է նա Փարիզում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 

Առաջին կորուստը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ունեցավ իր առաջին կորուստը: Ազատ ոճային Էդգար Ենոքյանը,ով հանդես է գալիս 96կգ քաշային կարգում,12-3 հաշվով պարտություն կրեց Ալբանիայի ներկայացուցիչ Է.Շալայից: Մենամարտը ավարտվեց ժամկետից շուտ, քանզի ալբանացու առավելությունը բացահայտ էր: Բայց եթե Շալան հասնի մինչեւ եզրափակիչ, ապա Է.Ենոքյանը կարող է պայքարի մեջ մտնել բրոնզե մեդալի համար:

Սոնա Շահգելդյանն ամուսնանում է

Armstar.am–ը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ իր ամուսնության վերաբերյալ: Երգչուհին “Դար 21″ հեռուստաընկերության “Ռեյթինգով կեսօր” հաղորդման ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ…  Զրույցի ընթացքում Սոնան պարզաբանել է, որ այն, ինչ եղել է իր կյանքում` լուսանկարների և այլնի հետ կապված, արդեն անցյալում է: Իր կյանքում նոր փուլ է սկսվել. “Իհարկե ես չեմ սիրում իմ անձնականի մասին խոսել, բայց ասեմ, որ սիրտս զբացված է, իմ սերը երկկողմանի է ու ապագայում ամեն ինչ կլինի իմ ուզածով: Աստծուց առաջ չընկնեմ, չեմ սիրում որևէ բան պլանավորել,այդ թվում և հարսանիքը: Երբ ամեն ինչ լինի, բոլորը կիմանան դրա մասին: Ինչ վերաբերում է Սամվել Ղազարյանի հետ լուսանկարին և պատմությանը, ասեմ, որ դա իմ կյանքում անցած էտապ է:Մենք զուտ գործընկերներ ենք… Հիմա ես գտել եմ ինձ արժանի մարդու: Արժանին գտնում է արժանիին»,- մեկնաբանել է Սոնան: Աղբյուրը` Armstar.am

Աղքատության կրճատում, եկամուտների ավելացում. ինչպես ենք ծախսում ՀԲ-ի փողերը

Գյուղատնտեսական երկուշաբթիների հանրային հարթակում այսօր քննարկվել  է “Աղքատության կրճատում, եկամուտների ավելացում. ինչպես ենք ծախսում ՀԲ-ի փողերը” թեման:     Գյուղական համայնքներում կուտակված խնդիրների լուծման ամենաճկուն մեխանիզմ է դիտարկվում կոոպերացիայի զարգացումը: Այս գաղափարի կենսունակությունն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի գյուղատնտեսական առանձնահատկություններով: Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման  Գրասենյակ (ԾԻԳ) պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը տեսացուցադրությամբ ներկայացրեց համայնքներում իրականացված աշխատանքը, “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն” […]

ԱԳ նախարարը կայցելի Վարշավա, Հռոմ եւ Վատիկան

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։  Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում […]

Ինչու էիք լռում, երբ քանդում էին “կուկուռուզնիկը”. Կարինե Դանիելյանը ապշած է/վիդեո/

“Փրկենք հուշարձանները օլիգարխներից ” նախաձեռնության անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ “Փակ շուկայի ” հարցին: Հայտնի է, որ շուկան վերաբացվելու է հոկտեմբերի 1-ին: “Հանրային խորհուրդը երբ հանդիպեց նախագահի հետ, ես այդ հարցը բարձրացրի և ասել եմ իմ կարծիքը, որ սա ջրաբաժանն է, որ փաստորեն, մենք շարունակում ենք ոչնչացնել Երևանի պատմությունից մնացած մասունքները”,-ասաց նախկին […]

Մխիթարյանը կրկին խորհրդանշական հավաքականում է

Գերմանական  Bild պարբերականը կազմել է Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այս անգամ եւս ցուցակում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը 5-րդ տուրի շրջանակներում Համբուրգի ջախջախման գլխավոր մասնակիցներից էր: Նա կարողացավ դառնալ գոլի հեղինակ եւ կատարել եւս մեկ գոլային փոխանցում: Սա երկրորդ դեպքն է,երբ Մխիթարյանը հայտնվում է խորհրդանշական հավաքականում: Առաջին անգամ նա […]

Պաշտոնապես կբացվի Վատիկանում Հայաստանի դեսպանատունը

 Henaran.am-ի դիվանագիտական խողովակների փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին Վատիկանում տեղի կունենա Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմը գլխավորելու է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայկական դեսպանատունը գտնվում է Հռոմի Պապի նստավայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը այս տարվա մարտի 7-ին նիստում է հաստատել Վատիկանում […]

Հրաժարականներ լինելու են

”Հրաժարականներ … ամեն ինչ էլ հնարավոր է` վերևից ներքև, նույնիսկ ընդդիմադիր ուժերն են հրաժարական տալիս, ինչ մնաց իշխանականները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը` ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամկցելուց հետո հնարավոր է Հայաստանի ներքաղաքական կյանքում հրաժարականներ լինեն: ”Ընդդիմադիր դաշտն անընդհատ էլ ներկայացնում է հրաժարականի պահանջներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի