21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պաշտոնապես կբացվի Վատիկանում Հայաստանի դեսպանատունը

 Henaran.am-ի դիվանագիտական խողովակների փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին Վատիկանում տեղի կունենա Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմը գլխավորելու է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայկական դեսպանատունը գտնվում է Հռոմի Պապի նստավայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը այս տարվա մարտի 7-ին նիստում է հաստատել Վատիկանում դեսպանատուն բացելու որոշումը: Պետբյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվել շենքի նորոգման համար: Այն կատարվել է արտաքին գործերի նախարարության բյուջեի հատկացումներով:

2013թ.մարտի 9-ին Վատիկանում դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը:

Հայաստանի եւ Կաթոլիկների Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ.։ 1988 թ. երկրաշարժից հետո Սուրբ Աթոռը Հայաստանին է նվիրել Աշոցքի շրջանում  կառուցված “Տիրամայր Նարեկի” հիվանդանոցը։ Սուրբ Աթոռը 2000 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ