17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Հայ ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Սաֆարյանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Կուրբանալիեւից: Գրանցվեց 4-3 հաշիվ օգուտ մեր հայրենակցի: Կիսաեզրափակիչում Սաֆարյանի մրցակիցը վրացի Լեւան Քելեխսաշվիլին է, ով հաղթել էր բելառուսցի Ալեքսանդր Կոնտոեւին:

Ժողովուրդը իրավունք ունի նեղանալ Րաֆֆուց

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրավաքին մասնակցելու է:  ”Ունենք հրավեր Րաֆֆի Հովհաննիսյանից` մասնակցելու ու կմասնակցենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Մեր դիտարկմանը, որ Հովհաննիսյանը միշտ հայտարարում է, որ ոչ ոքի չի հրավիրում անհատապես, Մակեյանն արձագանքեց.  ”Հրավեր ոչ թե պաշտոնական նման բան, այլ որպես գործընկեր, նախագահական […]

Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակչում է

Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր հաջող ելույթներն է շարունակում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը: 66կգ քաշային ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում բացահայտ առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Ռաֆալ Ստատկեւիչի նկատմամբ:Հայաստանի ներկայացուցիչը ընդամենը 2:45 րոպեին կարողացավ 7-0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Սաֆարյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Կուրբանալիեւն է, ով վերջին վայրկյանին վաստակած միավորի շնորհիվ […]

Անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է և այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։ Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու […]

ՙԵվրատեսիլի կազմակերպիչը կստուգի Ադրբեջանի՝ կաշառք տալու մասին լուրերը

Եվրոպական հեռարձակողների միությունը, որը Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչն է, կստուգի մրցույթին Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների կողմից կաշառք տալու մասին լուրերը, փոխանցում է lenta.ru-ն: Վերջերս շվեդական մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որտեղ Եվրատեսիլ 2013-ի ներկայացուցչական խմբի անդամներից մեկի անանուն պատմությունն էր այն մասին, որ որ մի քանի երկրների ներկայացուցիչներ փորձել են ազդել քվեարկության վրա: Հարկ է նշել, […]

Խաչիկյանը ինքը հրաժարվեց, պատճառն Օսկանյանն էր

Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանից Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչու է հրաժարվել պաշտպանել ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի շահերը:  Ի սկզբանե Խաչիկյանի շահերը պիտի ներակյացնեին Աթանեսյանն ու փաստաբան Ժորա Վարոսյանը: Նախաքննության ընթացքից Տիգրան Աթանեսյանը, ով ի դեպ Խաչիկյանի համակուրսեցին է, չստանձնեց պաշտպանությունը: “Ես չեմ հրաժարվել, Վազգեն Խաչիկյանը չուզեց: Հավանաբար պատճառը Վարդան Օսկանյանն […]

Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հաղթանակով սկսեց

Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Էդգար Ենոքյանից հետո պարտություն կրեց նաեւ 55կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Ջաբուրյանը: Վերջինս տանուլ տվեց Վրաստանի ներկայացուցիչ Գ.Էդիշերաշվիլուն: Այսօրվա մասնակիցներից ուրախացրեց միայն Եվրոպայի չեմպիոն 66կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը: Վերջինս համառ պայքարում կարողացավ հաղթանակ տոնել ռումինացի Գեորգի Բուկուրի հետ գոտեմարտում:Գրանցվեվ 3-2 հաշիվը օգուտ Սաֆարյանի: Հաջորդ փուլում Դավիթ Սաֆարյանը […]

Լևոն Տեր Պետրոսյանը իրավունք չունի…/վիդեո/

Ընդդիմադիր կուսակցությունների կարգավիճակը այսօր վստահություն չի ներշնչում հանրությանը: Կարող են արդյոք քաղաքացիական նախաձեռնությունները լուրջ կուսակցություն դառնալու հեռանկարներ ունենալ,  և որն է այն կուսակցությունը,  որը ամեն դեպքում պահել է իր դիմագիծը և դեռ կարող է բարձրացնել իր կշիռը հասարակության մեջ՝ հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ: “Ես քաղաքական դաշտում հիմնական շարժիչ ուժը […]

Ահազանգ ռումբի մասին. Վրաստանի խորհրդարանը էվակուացրել են

Վրաստանի խորհրդարանից տարհանել են բոլորին, քանի որ անանուն զանգ է ստացվել, որ շենքում ռումբ կա տեղադրված: Տեղում այս պահին աշխատում են համապատասխան մասնագետները: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է՝ սեպտեմբերի 6-ի երեկոյան կրկին անհայտ անձը ահազանգել էր խորհրդարանում տեղադրված ռումբի մասին: Կեղծ ահազանգողին ձերբակալեցին, սակայն նրա անունը չի հաղորդվում: Ընդհանրապես, վերջին շրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի