02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ժողովուրդը իրավունք ունի նեղանալ Րաֆֆուց

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրավաքին մասնակցելու է:  ”Ունենք հրավեր Րաֆֆի Հովհաննիսյանից` մասնակցելու ու կմասնակցենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Մեր դիտարկմանը, որ Հովհաննիսյանը միշտ հայտարարում է, որ ոչ ոքի չի հրավիրում անհատապես, Մակեյանն արձագանքեց. 

”Հրավեր ոչ թե պաշտոնական նման բան, այլ որպես գործընկեր, նախագահական ընտրություններից հետո, քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ: Եթե ինչ-որ միջոցառում մենք ենք կազմակերպում, իրենք կմասնակցեն, եթե մենք ենք կազմակերպում` իրենք ”: 

Հարցին, թե անիմաստ չի համարում Հովհաննիսյանի պայքարն ապրիլի 9-ից հետո Մակեյանն արձագանքեց. ”Ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանից էր հիասթափվել հասարակությունն, այլ այս իշխանությունից, որ ամեն անգամ նույնն ինչ որ արվում էր, նույնն արվեց 13 թվականին:

Իսկ հասարակությունը կարող է նեղանալ ընդդիմությունից, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանից, որ իմանալով, որ նույնը կրկնվելու է, որևէ այլ նախաձեռնությամբ հանդես չի գալիս: Միայն դրանով կարող է հիասթափվել ընդդիմությունից, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանից”:

Ըստ կուսակցության նախագահի` սեպտեմբերի 20-ի հանրային ժողով-հավաքն ունի կարևոր նշանակություն` կապված Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հետ:

Մակեյանը ընդգծեց` “ժողովրդի համբերության բաժակն արդեն լցված է, և ուշ, թե շուտ իշխանափոխության գործընթացները սկսվելու են”: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ