05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հրաժարականներ լինելու են

”Հրաժարականներ … ամեն ինչ էլ հնարավոր է` վերևից ներքև, նույնիսկ ընդդիմադիր ուժերն են հրաժարական տալիս, ինչ մնաց իշխանականները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը` ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամկցելուց հետո հնարավոր է Հայաստանի ներքաղաքական կյանքում հրաժարականներ լինեն:

”Ընդդիմադիր դաշտն անընդհատ էլ ներկայացնում է հրաժարականի պահանջներ, բայց լրագրողներին ու ակտիվիստներին ավելի շատ է հաջողվում ինչ-որ մեկին գործից հանել, քան ընդդիմադիր քաղաքական դաշտին”,-հավելեց նա:

Սրա պատճառն, ըստ նրա, ոչ թե այն է, որ ընդդիմադիր դաշտը սպառվել է, այլ այն, որ իշխանությունը հաշվի չի առնում ընդդիմության կարծիքը, նրա պահանջները: ”Պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից սկսած մինչև դատավորների հրաժարականը և այլն, բայց Հայաստանում լինելու են հրաժարականներ ոչ թե այն պատճառով, որ ընդդիոմթյունն է պհանջում, այլ, որ իշխանությունը փոխում է  իր տնտեսական գիծը”,-շեշտեց Իգիթյանը:

Վերջինս նշեց նաև, որ Մաքսային միության անդամակցությունից հետո քաղաքական դաշտում վերադասավորումները լինելու են այդ հարցի շուրջ:

”Մենք կտեսնենք, որ այն խորը ընդդիմադիր ուժերը, որ քննադատում էին ցանկացած քայլ, բայց համաձայն էին Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման հետ, կշարունակեն քննադատել նրան անձնապես և կշարունակեն ասել՝ Սերժ Սարգսյան հեռացիր”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ