01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Համաներում կլինի

Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը: Հիշեցնենք, վերջին անգամ ՀՀ նախագահը համաներման առաջարկով հանդես է եկել 2009թ. հունիսին: Սպասվող համաներումը ըստ տեղեկությունների՝ բավական ընդգրկուն է լինելու:  ԱԺ կանոնակարգ-օրենքովով Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Ողջունելով հյուրին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ […]

Սյունիքում հաղթեց ”Հանրապետականը”

Ըստ Հայասատանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ինկայացած քվեարկությանը 18 695 ընտրողից մասնակցել է 8802-ը: ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Կարապետյանը ստացել է 6971 քվե “Ժառանգության” թեկնածու Սամվել Հայրապետյանը 1449: Անվավեր է ճանաչվել 382 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ այստեղ պատգամավորի մանդատը թափուր էր մնացել էր, քանի որ Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:

Առաջին տվյալները Սյունիքից

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում արդեն ամփոփվում են քվեարկության արդյունքները: Խդրանց գյուղում քվեարկությանը 48 ընտրողից մասնակցել է 27-ը: ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Կարապետյանի օգտին քվեարկել է 20, “Ժառանգության” թեկնածու Սամվել Հայրապետյանի օգտին 7 ընտրող:

Հերքում են ընտրակաշառքի դեպքերը

“Համբերեք մի փոքր, եւ արդյունքներից պարզ կլինի, թե ինչպիսի ընտրություններ են անցել: Ոչ մի ընտրակաշառք մեր կողմից չի եղել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասած թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբի պետ Նորայր Հարությունյանը: “Դրանք ասեկոսեներ են, չեն համապատասխանում իրականությանը, մինչեւ ընտրություններն էլ էին ասում նման բաներ: Ես ինքս այսօր որպես վստահված անձ շրջել եմ ընտրատեղամասերով, […]

Հեռացավ ծափերի ներքո. հրաժեշտ Սոս Սարգսյանին /վիդեո/

Այսօր հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց թատրոնի և կինոյի նահապետին՝ ժողովրդի սիրելի դերասան Սոս Սարգսյանին: Կորուստը մի տեսակ նորովի մտերմացրեց հայերին: Հրաժեշտին ներկա գտնվողները արտասվում էին, հիանում, հպարտանում: Շարունակ հնչող Սոս Սարգսյանի ձայնը բոլորին հավատի կոչ էր անում: “Իմ կորուստը շատ մեծա, երբ ապրումա մարդը դեռ չես գիտակցում ով է իր կողքին քայլում: Ինչպես ասում […]

՛՛Ժառանգության՛՛ շտաբն ահազանգ է ստացել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի 38 ընտրատարածքում այսօր ընթանում են մեծամասնական ընտրակարգով  Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: ՛՛Ժառանգության՛՛  առաջադրած թեկնածուի նախընտրական շտաբից Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ ընտրություններն ընթանում են բնականոն հունով, իրենց ոչ մի արտառոց բան չեն նկատել: Միայն թե շտաբ ահազանգ է եղել, որ ՀՀԿ-ի թեկնածուն ընտրակաշառք է բաժանում: Այս լուրը ստուգելու համար […]

Երեւանի պետհամալսարանը նոր ծրագիր ունի

Հասարակություն-բանակ-բուհ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի առաջարկն օրերս հնչեց ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ արդեն ավանդական դարձած հանդիպման ընթացքում:  Նախաձեռնողը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն է, ով նշեց, որ նմանաբնույթ ծրագրերի վերաբերյալ քննարկումներ բազմիցս են եղել:  “Ծրագրի շրջանակներում համալսարանի այն ուսանողները, ովքեր համապատասխան վերապատրաստումներ կանցնեն ռազմական կրթական […]

Քեթի Տոպուրիան պատմել է իր հղիության մասին

Քեթի Տոպուրիան, ով վերջերս ամուսնացավ, ինտերնետում նկար էր տեղադրել, որում փորը բավական կլոր էր: Բոլորը սկսեցին խոսել, թե երգչուհին հղի է: Տոպուրիան շտապել է արձագանքել այդ լուրերին. “Ոչ, ընկերներ, ես հղի չեմ: Ես արդեն սովորել եմ բամբասանքներին: Եթե լրագրողներին լսենք, ես ամեն երեք ամիսը մեկ հղի եմ: Իսկ այն լուսանկարը, որը նման խոսակցությունների հիմք էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի