10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հեռացավ ծափերի ներքո. հրաժեշտ Սոս Սարգսյանին /վիդեո/

Այսօր հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց թատրոնի և կինոյի նահապետին՝ ժողովրդի սիրելի դերասան Սոս Սարգսյանին: Կորուստը մի տեսակ նորովի մտերմացրեց հայերին: Հրաժեշտին ներկա գտնվողները արտասվում էին, հիանում, հպարտանում: Շարունակ հնչող Սոս Սարգսյանի ձայնը բոլորին հավատի կոչ էր անում:

“Իմ կորուստը շատ մեծա, երբ ապրումա մարդը դեռ չես գիտակցում ով է իր կողքին քայլում: Ինչպես ասում էր Սոս Սարգսյանը ՝ մեր հայոց արգանդը դեռ չի չորացել, կարծում եմ դեռ կգան ժամանակներ ու մենք նորից կունենանք այդ հզորության մարդիկ”,- Henaran.am-ի հետ կիսվեց դերասան Հարություն Մովսիսյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ հիշեց վարպետի հետ կապված մի դիպված.”Նա իր կերպարը, իր ձևը՝ ոչ մի պարագայում չէր փոխում, նույնիսկ եթե այդ իրավիճակը մի այլ պահվածք էր թելադրում, ինքը՝ ինքն էր, այնպիսին ինչպիսին կար”,-ասաց նախարարը:

Հուղարկավորության արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև կառավարության անդամները:

Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտը ուղեկցվեց մոտ 15 րոպե չընդհատվող ծափահարություններով: Արտիստը իր վերջին հանգրվանը գտավ Կոմիտասի անվամ պանթեոնում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ