09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Հայրիկյանը միացավ Րաֆֆուն /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց անկախության տոնին նվիրված “Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվածները սակավաթիվ են: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` չնայած հանրահավաքի կազմակերպիչը Հովհաննիսյանն է, սակայն նրան միացավ նաեւ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը եկավ, կանգնեց այնքան ժամանակ, մինչեւ Հովհաննիսյանը բարեւեց հավաքվածներին, ապա նրանք ողջունեցին միմյանց, […]

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի” կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝  խորհուրդը ներկայացված առաջարկների հիման վրա քննարկել և հաստատել է “Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)” վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող Երևանի Արշակունյաց պողոտայի վերակառուցման (լայնացման) շինաշխատանքների իրականացման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերը: Այնուհետև 3D ձևաչափով ներկայացվել  է “Քաղաքային կայուն […]

Ամոյանը կիսաեզրափակչում է

Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը 55 կգ քաշային կարգում հասել է կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը ժամանակից շուտ ավարտեց մենամարտը Ղազախստանի ներկայացուցիչ Նորսուլթան Կալմուրզաեւի դեմ : Գրանցվեց 7 – 0 հաշիվը օգուտ Ամոյանի:Մեր մարզիկի հաջորդ մրցակիցը Կորեայի ներկայացուցիչ Գյուջին Չոին է :

Մայրաքաղաքի բազմաբնակարաններն արտաքին նոր տեսք են ստանում

Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակով 46 շենքերի երեսպատումը դեկորատիվ գունազարդվել է։ Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, շենքերի արտաքին տեսքի թարմացումը և արդիականացումը ծրագրված է քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Նշված “պանելային” բարձրահարկերի գունազարդումը նախաձեռնության փորձնական փուլն է։ “Շենքերի գունավորման էսքիզը պատրաստելիս շեշտը դրել ենք ճարտարապետի լուծումների վրա, դրանք […]

Գնդապետը ձերբակալված է. ազատամարտիկները կնստեն /վիդեո/

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության փաստը վրդովմունքի նոր ալիք է բարձրացրել ազատամարտիկների շրջանում: Անկախության տոնից մեկ օր առաջ տեղի ունեցածը նրանք որակում են` հատուկ հաղորդագրություն` ուղղված այդ անկախության համար պայքարած մարտիկներին: Henaran.am-ը  զրուցեց ազատամարտիկ “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ /Կոռնիձորի Արո/: Ազատամարտիկը տեղեկացրեց, որ հանրապետության հրապարակում “վայրկյան առ վայրկյան ավելացող ազատամարտիկները պատրաստվում են նստացույցի՝ […]

Ինչո՞ւ առաջին դասարանցիներն ապահովված չեն մաթեմատիկայի գիրք-տետրերով

Այսօր ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը առաջին դասարանցիների՝ մաթեմատիկայի գիրք-տետրերով ապահովված չլինելու խնդրով ծնողների ահազանգի հիման վրա նամակ-հարցում է ուղարկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նամակում ասված է. “Ծնողներն  ահազանգում են այն մասին, որ առաջին դասարանում սովորող իրենց  երեխաների դասարանում ոչ բոլորն են ապահովվել  մաթեմատիկայի նոր գիրք-տետրերով, այլ երեխաներին տրվել են անցյալ տարվա […]

Դիարբեքիրի մոտակայքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի մոտակայքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել: Սրա տեղատակերի մաիսն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նա պատմեց, որ քաղաքապետն ինքն էլ ասում է, որ դեմ են իրենց խախերի կատարած արարքին: ”Դեմ ենք, որ մեր պապերը մասնակցել են հայերի կոտորածին”,-ասել է նա ինձ, Դիրաբեքիրում շատերն ասում են, որ շնորհակալ են […]

Բարսելոնայի մոտ գնացքները բախվել են իրար. զոհեր եւ վիրավորներ

Բարսելոնայի մոտակայքում իրար են բախվել երկու գնացք, փոխանցում է INTERFAX.RU-ն: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Կան վիրավորներ եւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ: Նախնական տեղեկություններով` գնացքներից մեկի վարորդը չի կարողացել այն ժամանակին արգելակել եւ բախվել է կանգնած գնացքին:

Ամոյանը Բուդապեշտում հաղթեց ադրբեջանցուն

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում 55 կգ քաշային Ռոման Ամոյանը առավել քան վստահ հաղթանակ տարավ Ուկրաինան ներկայացնող ազգությամբ ադրբեջանցի Վուղար Ռահիմովի նկատմամբ: Ամոյանը հակառակորդին գերազանցեց բոլոր առումներով եւ ընդամենը 3 րոպե 27 վայրկյանում  7 – 0 հաշվով առավելության հասավ: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշին կդիմակայի Ղազախստանի ներկայացուցիչ Նորսուլթան Կալմուրզաեւը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված