22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքի բազմաբնակարաններն արտաքին նոր տեսք են ստանում

Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակով 46 շենքերի երեսպատումը դեկորատիվ գունազարդվել է։ Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, շենքերի արտաքին տեսքի թարմացումը և արդիականացումը ծրագրված է քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Նշված “պանելային” բարձրահարկերի գունազարդումը նախաձեռնության փորձնական փուլն է։

“Շենքերի գունավորման էսքիզը պատրաստելիս շեշտը դրել ենք ճարտարապետի լուծումների վրա, դրանք գործածել ենք այս տիպային շենքերին յուրահատկություն հաղորդելու, այն ընդգծելու համար”,– նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին և հավելել, որ ծրագրում ընդգրկվելիք շենքերի գունային համադրություններն ու լուծումները տարբեր են լինելու։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ