02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 24, 2013

Տղամարդու դիակը ավելի քան մեկ տարի մնացել է բնակարանում

Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու դիակ, ով մահացել է մեկ տարի առաջ: Տղամարդուն հայտնաբերել են այն բանից հետո, երբ հարեւանուհին բողոքել է, որ իր տուն ջուր է լցվում: Երբ համատիրության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը, հայտնաբերել են մոտ 50 տղամարդու տարեկան դին: Մահվան պատճառները պարզվում են, փոխանցում է INTERFAX.RU-ն:

Սա նշանակում է ժողովրդի կաշին քերթել……/վիդեո/

Վարդան Պետրոսյանը այսօր կրկին անգամ անդրադարձել է Հայաստանում տրանսպորտի սակագնի բարձրացմանը:Երևույթը համեմատելով Ֆրանսիայում` էլեկտրոգնացքների կես եվրոյով թանկացման նմանատիպ իրավիճաի հետ դերասանը փաստեց.”Մեր մոտ թանկացումները գնում են անմարդկային չափերով, որովհետև էստեղ ամեն ինչ կանոնից դուրս է, էստեղ ոնց ուզում այնպես են թանկացնում և  ոչ մեկը թող չփորձի հավատալ, որ գազի այդպիսի վայրենի թանկացումը կապված է տնտեսական […]

Հյուր էին ֆրանսիացի ոստիկանները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳ նախարարության անդրազգային հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Ժան-Ֆրանսուա Իմբերտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վարդան Եղիազարյանը նշեց երկու երկրների ոստիկանական կառույցների նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ առաջիկայում երկուստեք պետք է արվի առավելագույնը փոխգործակցությունն ավելի առարկայական դարձնելու, փորձի փոխանակման […]

Որտե՞ղ է Վարդան Օսկանյանը

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը տեւական ժամանակ է լռություն է պահպանում քաղաքական գործընթացների շուրջ: Նա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման մասին եւս ոչ մի տեսակետ դեռևս չի հայտնել:  Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ընթացքում լրագրողները բազմիցս նախկին նախարարից փորձեցին իմանալ` արդյոք համակարծիք է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետին, այն է` Հայաստանը պետք […]

Սիրիայում գրոհայինները ուղեւորատար ավտոբուս են գրավել

Սիրիական “Ֆրոնտ ալ-Նուսրա” ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ուղեւորներով լի ավտոբուս են գրավել, փոխանցում է РИА Новости-ն: Ավտոբուսում 40 ից ավելի մարդ կա, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Այլ մանրամասներ չի հաղորդվում:

Ադրբեջանը մերժում է Համբուրգի քաղաքական գործչի մուտքը

Ադրբեջանը շատ կտրուկ և անսպասելի վարվեց: Համբուրգից ընտրված Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության անդամ Յուրգեն Կլիմկեն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Նրա այցը Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կողմից գնահատվեց  հետևյալ ձևակերպմամբ. պետական սահմանների ոչ իրավական հատում և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության կոպիտ խախտում : Ադրբեջանի դեսպանության նամակը հասցեագրվել է Յուրգեն Կլիմկեի Բեռլինյան գրասենյակին,  որի պատճենը ստացել է Համբուրգեր Աբենդբլաթ […]

Մեր առջև հառնած են ներեկեղեցական չլուծված բազում հարցեր. Գարեգին Բ

     ‘’Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հավատացելոց հավաքականությունը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառույց է և իր առաքելության ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտությունը: Պատմության մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծված դժվարին կացությունները, աղետները, կոտորածներն ու ցեղասպանությունը, աստվածմերժության խորհրդային տարիները թույլ չեն տվել ըստ անհրաժեշտության զբաղվելու եկեղեցական բարեկարգության […]

Երեւանի քաղաքապետի շնորհակալագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված “Ավելի մաքուր Երևան” խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և տնտեսվարողներ: […]

Ջրհեղեղից 600 հազարից ավելի մարդ է տուժել /վիդեո/

Թայլանդում ջրհեղեղից երկրի 4 025 բնակավայր է վնասվել, տուժել է ավելի քան 600 000 մարդ: 4 հոգի արդեն մահացել է: Որոշ նահանգների մարդկանց ստիպված են եղել տարհանել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Ճանապարհների վնասվելու հետեւանքով մեքենաների եւ գնացքների շարժը դադարեցվել է: Չնայած նման իրավիճակին` Թայլանդի ղեկավարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ մասսայական խուճապը լրատվամիջոցների ապատեղեկատվության հետեւանք է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված