05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սա նշանակում է ժողովրդի կաշին քերթել……/վիդեո/

Վարդան Պետրոսյանը այսօր կրկին անգամ անդրադարձել է Հայաստանում տրանսպորտի սակագնի բարձրացմանը:Երևույթը համեմատելով Ֆրանսիայում` էլեկտրոգնացքների կես եվրոյով թանկացման նմանատիպ իրավիճաի հետ դերասանը փաստեց.”Մեր մոտ թանկացումները գնում են անմարդկային չափերով, որովհետև էստեղ ամեն ինչ կանոնից դուրս է, էստեղ ոնց ուզում այնպես են թանկացնում և  ոչ մեկը թող չփորձի հավատալ, որ գազի այդպիսի վայրենի թանկացումը կապված է տնտեսական լուրջ  բաներից”:

Վարդան Պետրոսյանը ուշադիր հետևել է գազի սակագնի թանկացման ընթացքում արված տնտեսագետների վերլուծություններին:

“Քաղաքապետարանը շատ հանգիստ միջոցներ կարող է գտնել, որպիսի տրանսպորտի վիճակը լավացնի”,-նկատեց Վարդան Պետրոսյանը:

Դերասանը նշեց, որ ինքը և որպես հայ, և որպես արվեստագետ արդեն կազմում է այս պայքարի մասը և երբեք չի համակերպվի իրավիճակին:

“Սա նշանակում է ժողովրդի կաշին քերթել”,-հավելեց Վարդան Պետրոսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ