02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2013

Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են պետերբուրգյան G20 գագաթաժողովի ընթացքում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` նշելով, որ երկու առաջնորդները քննարկել են սիրիական հարցը, սակայն տարաձայնություններն այդ խնդրի շուրջ չեն հարթվել, փոխանցում է interfax.ru-ն: 

Սա չափազանց պատասխանատու մի գործընթաց է, որը մենք սկսել ենք տարիներ առաջ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ”Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են. Շարիստան Մելքոնյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն, Նելիի Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, կենսաբան, գիտաշխատող, Աշոտ Սաղյան- […]

Համոզված ենք, որ բոլորի շահից է բխում Հայաստանի հետ այն ամենի ապրապնդումը, ինչին մենք միասին հասել ենք գործընկերության վերջին տարիներին. Ֆյուլե

Եվրամիության ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Բրյուսելում քննարկեց վերջին զարգացումները, որոնք հստակ ազդեցություն ունեցան Հայաստան-ԵՄ Ասոցացման օրակարգի վրա։  Ինչպես նախարարի մամուլի հաղորդագրության մեջ էր ասվում, քննարկվել է Հայաստանի որոշումը՝ միանալ Մաքսային միությանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել ԵՄ-ի հետ խորը և լայն համագործակցությունը, […]

Դատավորը ձեռնաշարժությամբ է զբաղվել նիստի ժամանակ

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում դատավորին հեռացրել են աշխատանքից` սահմանադրությանը վիրավորելու համար: Դոնալդ Թոմփսոնին բռնել են հանցանքի վայրում` նա ձեռնաշարժությամբ է զբաղվել եհնց դատական նիստի ժամանակ: Նրան մատնել են ձայնարկությունները, որոնք լսվել են նիստի ընթացքում: Այս ոչ սովորական գործով նիստի ժամանակ Թոմփսոնը խոստովանել է, որ դատական նիստերի ժամանակ “տասնյակ անգամներ” զբաղվել է ձեռնաշարժությամբ:  Ինչպես նշում է “The […]

Ռուսաստանը Հայաստանին մեսիջներ ուղարկել էր

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, անդրադառնալով  Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ասաց, որ մինչ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունները Ռուսաստանի կողմից Հայաստանին մեսիջներ ուղարկեցին`զենքի վաճառք, Պուտինի` Բաքու գնալը: “Այս անգամ բավարարվեցինք փոքր կորուստներով”,- նշեց նա:

Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ: ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ Հանրապետության Նախագահի այցերի շրջանակում այս նախարարություն այցի ժամանակ ևս նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում […]

Ես միշտ եղել եմ և այսօր էլ կամ, վաղն էլ լինելու եմ…/վիդեո/

”Ես միշտ եղել եմ և այսօր էլ կամ, վաղն էլ լինելու եմ բալանսավորված քաղաքական գործիչ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է այս պահին ՕԵԿ-ը դուրս գա կոլաիցիայից, ինչպես 2006 թ-ին եղավ: Հիշեցնենք,  այն ժամանակ ՕԵԿ պաշտոնական ձեւակերպմամբ, կոալիցիայի մյուս գործընկերների հետ հիմնական տարաձայնությունը ոչ միայն […]

ԵՄ-ն “չի պատրաստվում” Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման եւ ոչ էլ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: Այդ մասին այսօր “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն՝ պարզաբանելով, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը: Երկու օր […]

Քանի՞ ուսանող դուրս կմնա պետհամալսարանից

ԵՊՀ-ում առայժմ չեն կարող ասել, թե քանի առաջին կուրսեցի ուսման վարձավճարը չվճարելու պատճառով դուրս կմնա համալսարանից: Նշենք, որ սեպտեմբերի 6-ը վճարների մուծման վերջնաժամկետն էր: “Դեռ մինչեւ օրվա վերջ ուսանողները վճարում են: Մի մասը փոխանցումով է կատարում վճարումը, մյուս մասը սոցփաթեթներով եւ հիմնադրամներով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի  հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի