Դատավորը ձեռնաշարժությամբ է զբաղվել նիստի ժամանակ
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում դատավորին հեռացրել են աշխատանքից` սահմանադրությանը վիրավորելու համար: Դոնալդ Թոմփսոնին բռնել են հանցանքի վայրում` նա ձեռնաշարժությամբ է զբաղվել եհնց դատական նիստի ժամանակ: Նրան մատնել են ձայնարկությունները, որոնք լսվել են նիստի ընթացքում:
Այս ոչ սովորական գործով նիստի ժամանակ Թոմփսոնը խոստովանել է, որ դատական նիստերի ժամանակ “տասնյակ անգամներ” զբաղվել է ձեռնաշարժությամբ:
Ինչպես նշում է “The Smoking Gun”-ը, այս միջադեպը կստիպի մարդկանց մտածել` ինչով են զբաղվում մյուս դատավորները դատական նիստերի ժամանակ: Եվ ոչ իզուր, քանի որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ: Անցյալ տարի մի ֆրանսիացի դատավոր էր ձերբակալվել, ով “ինքնաբավարարմամբ” էր զբաղվել գեղեցկադեմ փաստաբանի ելույթի ժամանակ:
Դիտորդների վերաբերմունքը միջադեպի վերաբերյալ այդ ժամանակ տարբեր էր: Ոմանք կարծում էին, որ դատավորն առաջնորդվել է այն սկզբունքով, որ աշխատանքն էլ պիտի հաճույք եւ բավականություն պարգեւի, իսկ ոմանք էլ կարծում են, որ դատավորի համար պարզապես ձանձրալի է եղել, իսկ փաստաբանը հմայիչ կին էր: