25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա չափազանց պատասխանատու մի գործընթաց է, որը մենք սկսել ենք տարիներ առաջ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ”Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են.

Շարիստան Մելքոնյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն,

Նելիի Հովհաննիսյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, կենսաբան, գիտաշխատող,

Աշոտ Սաղյան- ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,

Սամվել Ավետիսյան- Հայաստանի տնտեսագիտական համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Վարդան Ուռուտյան- Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր

Սամվել Շուքուրյան – ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ-ի մշտական անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Յուրի Սարգսյան- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, 

Սահականույշ Սարգսյան – Բոլոնիայի քարտուղարություն

Հայկ Քոթանջյան – Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

Սուսաննա Կարախանյան – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր:

Խորհրդի որոշմամբ՝ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուսաննա Կարախանյանը:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար՝ վարչապետ Սարգսյանն անդրադարձել է մեր երկրում բուհերի հավատարմագրման աշխատանքներին: Սա չափազանց պատասխանատու մի գործընթաց է, որը մենք սկսել ենք տարիներ առաջ և պարտավոր ենք հասցնել իր տրամաբանական ավարտին: Դա կլինի այն ժամանակ, երբ հանձնաժողովը կսկսի աշխատել և հավատարմագրել Հայաստանի Հանրապետության բուհերին: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հանձնաժողովի հեղինակությունը լինի բարձր, որովհետև սա պետք է լինի մի անաչառ մարմին, որը կկարողանա մեր բուհերին գնահատել օբյեկտիվորեն: Մենք գիտենք, որ դեռևս կան բավականին լուրջ խնդիրներ, բուհերի մեծ մասը դեռևս պատրաստ չէ հավատարմագրման չափանիշներին, սակայն պետք է այնպես անենք, որպեսզի ցնցումներ չլինեն: Միևնույն ժամանակ, բուհերը պետք է հասկանան, որ սա բավականին խստապահանջ հանձնաժողով է, ուստի բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է իրականացնեն լրջագույն բարեփոխումներ,- նշել է Տիգրան Սարգսյանը:  

Խորհուրդը համապատասխան առաջարկությունների ընդունմամբ քննարկել և հաստատել է պետական հավատարմագրման կարգի փոփոխությունների և լրացումների նախագիծը: Հաստատվել է նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ