08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

ՀՀԿ-ն հաղթել է ԲՀԿ-ին

Երեկ  հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում կայացան  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Գյուղապետի աթոռի համար պայքարում էին ՀՀԿ-ական, 45-ամյա Կարո Կարապետյանը եւ ԲՀԿ-ական, 44-ամյա Վազգեն Ղազարյանը: Ըստ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, 723 կողմ ստացել է Կարո Կարապետյանը, 623 կողմ Վազգեն Ղազարյանը: Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանը մահացել է այս տարվա մայիսի 19-ին, ավտովթարից: […]

Պարգեւներ՝ Սամվել Գեւորգյանի անվան հեծանվավազքի հուշամրցաշարի հաղթողներին /ֆոտո/

Երեւանի հեծանվահրապարակում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, “Մարտական խաչ” առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի անվան հեծանվավազքի XII հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Մինչ այդ մարզիկները,մրցության կազմակերպիչներն ու հյուրերը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին Սամվել Գեւորգյանի հիշատակին: Վերջին մրցափուլի ավարտից հետո ամփոփվեցին հուշամրցաշարի արդյունքները։ Մեծահասակների պայքարում ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեց Հովհաննես Հովհաննիսյանը, ում փոխանցիկ գավաթը փոխանցեց […]

Սերժ Սարգսյանը ընդունեց Նիկոլայ Պատրուշեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հունիսի 23-ին  ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին: ՀՀ Նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել […]

Սյունիքին դաշնակցական մարզպե՞տ

Այս օրերին թեժ քննարկման թեմա է դարձել Սյունիքի ապագա մարզպետացուն: Ով կլինի, տարբեր մարդկանց անուններ են շրջանառվում, տարբեր ցանկություններ են հրապարակվում: Մի խումբ սյունեցիներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հուշելով նոր թեկնածու: Նրանք նաեւ խնդրել են նախագահին հաշվի առնել սյունեցիների կարծիքը եւ առաջարկում են իրենց թեկնածուին՝ Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանին: “Հարգելի […]

Եթե ցանկանում եք կին առաջնորդ լինել /վիդեո/

“Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա” հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Լիլիթ Աստրյանը ծնունդ է տվել նոր նախաձեռնության: Դա “Կանաց առաջնորդության ակադեմիան” է, որի եռօրյա դասընթացները ընթանում են Ծաղկաձորում: Henaran.am-ի հետ զրույցում Լիլիթ Ասատրյանը խոսեց ծրագրի իրականացման մանրամասներից.”Ծրագիրը իրենից ներկայացնում է երեք փուլանոց մի ամբողջություն, որի նպատակն է ցանցային աշխատանքի միջոցով հերթական անգամ հնարավորություն տալ կանանց՝ կին առաջնորդներին ողջ […]

Ջոնի Դեփի նոր սերը` սեքսուալ ֆոտոշարքում /ֆոտո/

Ջոնի Դեփի  նոր սերը` Էմբըր Հըրդը “Malibu Magazine”-ի նոր էրոտիկ  ֆոտոշարքի հերսուհին է դարձել: Սկանդալային գեղեցկուհին հանդես է եկել իր սովորական չարաճճի կերպարով` ի ցույց դնելով շքեղ կազմվածքը եւ շիկահեր գանգուրները: Իսկ նրա կախարդական կանաչ աչքերն այս լուսանկարներում կգերեն ոչ միայն Ջոնի Դեփին, այլ նաեւ ցանկացած տղամարդու: 

Ութը մահացան, 82-ը` լքեցին Հայաստանը /վիդեո/

Երևանի կենտրոնի բնակիչները չեն հոգնում շարունակական պայքարից, նրանք պատրաստ են պայքարելու իրենց սեփականության իրավունքների համար: Henaran.am-ի հետ զրույցում “Սեփականության իրավունքի պաշտպանություն” ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը նշեց, որ 2003 թվականի կեսից պայքարում են, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի ձևով դրական տեղաշարժ չի արձանագրվել.”Անցած տարի սեպտեմբերին մեկ-մեկ դիմեցինք ԱԺ բոլոր ֆրակցիաներին, սակայն այդպես էլ պատասխան չստացանք, […]

Եվրոպական երկրներում ինքնասպանությունները ԶԼՄ-ներով չեն լուսաբանվում

Եվրոպական շատ երկրներում, այդ թվում Գերմանիայում լրատվամիջոցներով գրեթե չեն լուսաբանվում ինքնասպանության դեպքերը: Դրանք համարվում են մարդու մասնավոր եւ անձնական կյանքի խնդիր: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած “Լրագրողական էթիկան եւ ԶԼՄ-ների ինքնակարգավորումը օնլայն մեդիաներում” սեմինար-քննարկմանն ասաց Գերմանիայի մամուլի խորհրդի անդամ Մանֆրեդ Պրոտցը: “Եթե հայտնի անձ է, ասենք վարչապետը: Ենթադրենք աշխատանքի չի եկել եւ […]

Գյուղապետի քանի՞ թեկնածու կունենա Պռոշյանը

Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առայժմ առաջադրվել են երեք թեկնածու: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջից: Նրանք են “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, “Դելիկտ” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Թեկնածուները առաջադրման փաստաթղթերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի