04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ութը մահացան, 82-ը` լքեցին Հայաստանը /վիդեո/

Երևանի կենտրոնի բնակիչները չեն հոգնում շարունակական պայքարից, նրանք պատրաստ են պայքարելու իրենց սեփականության իրավունքների համար:

Henaran.am-ի հետ զրույցում “Սեփականության իրավունքի պաշտպանություն” ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը նշեց, որ 2003 թվականի կեսից պայքարում են, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի ձևով դրական տեղաշարժ չի արձանագրվել.”Անցած տարի սեպտեմբերին մեկ-մեկ դիմեցինք ԱԺ բոլոր ֆրակցիաներին, սակայն այդպես էլ պատասխան չստացանք, ինչ հարց ուզեն դա էլ բարձրացնում են ու ոչ մի բան չեն անում”:

Վաչագան Հակոբյանը տեղեկացրեց, որ կրկին նամակով դիմելու են կառավարությանը.”Դիմելու ենք, որ վերականգնեն կամ կոմպենսացնեն մեր բնակարանների գումարները: Այս պայքարի ընթացքում 8 մահ ենք ունեցել և 82 ընտանիք լքել է Հայաստանը:Սպասում են, որ բոլորս մահանանք պրծնեն…”,-ասաց Վաչագան Հակոբյանը:

Հաջորդ քայլով դեսպանատներին են դիմելու.”Դիմում եմ բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին՝ եկեք միանանք և այս հարցին լուծում տանք”,-հավելեց Վաչագան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ արդեն 10 տարի Երևանի կենտրոնի բնակիչները պայքարում են, որ վերագնահատեն իրենց քանդված տները արժեքը, որտեղ արդեն էլիտարներ են խոյացել և վճարեն իրենց հասանելիք գումարները:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ