08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Ռուսաստանում եւ Հայաստանում առողջապահության բնագավառի այսօրվա խնդիրները գրեթե նույնն են

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի հրավերով՝ բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ քաղաքացիական հասարակության դերի բարձրացման գործում փորձի փոխանակման եւ ՀՀ հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի ու ՌԴ ազգային բժշկական պալատի միջեւ համագործակցության […]

ԵԽ ամբիոնից` տրամվայների շքերթ /ֆոտո/

Հունիսի 24-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր Նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և […]

Ինքը լուսնի՞ վրա է, մոլորակի՞ վրա է. Սաֆարյանը` Սեֆիլյանին /վիդեո/

”Միգուցե կարևոր, բայց դեռևս ոչինչ չասող հանրահավաքներից այն կողմ ոչինչ չեմ տեսնում: Ես ընթերցւոմ եմ, կարդում եմ “Սարդարապատի” բոլոր հաղորդագրությունները, կարդացի բավականին ծավալուն ծրագիրը, բայց այդպես էլ չհասկացա` ինչ են ասում”,-Henaran.am-ին ասաց ”Ժառանգության” վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի այն խոսքերին, թե Հայաստանում քաղաքական ուժ չկա, իսկ ապրիլի 9-ի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունից հետո հասարակությունը […]

“Երջանիկ եմ, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը “. Արաս Օզբիլիզ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի Կուբանի առաջատարներից Արաս Օզբիլիզը պատմել է Հայաստանի հավաքականն ընտրելու մասին. “Իսկապես ընտրությունը բավականին բարդ էր: Ինձ համոզում էին չընտրել Հայաստանի հավաքականը: Առաջին հերթին իմ մարզիչ Ռոնալդ Դե Բուրը, ով ինձ մշտապես ասում էր, որ ժամանակի դեպքում շանս կունենամ խաղալ Հոլանդիայի հավաքականում: Ես նույնիսկ հրավիրվեցի երիտասարդական հավաքական, սակայն ԱՄՆ-ից վերադառնալով Ամստերդամ` […]

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործի ավելի քան 100 բակային ճամբար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով վարչական բոլոր շրջաններում հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը կկազմակերպվեն ամառային բակային ճամբարներ: Ընդհանուր առմամբ գործելու է ավելի քան 100 բակային ճամբար, որտեղ մանուկների օրը կանցնի  մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով հագեցած: Վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երևանի […]

Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջադրված է նախագահական ընտրություններում

“Ժողովրդավարական Ադրբեջանի խաղաղություն” կուսակցությունը Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունն առաջադրել է առաջիկա նախագահական ընտրություններում, գրում է “argumenti.ru”-ն: 48-ամյա Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է, Հեյդար Ալիեւի հիմնադրամի ղեկավարն է, ինչպես նաեւ խորդարանի պատգամավոր է: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում նախատեսվում են անցկացնել 2013-ի աշնանը: Իլհամ Ալիեւն այս ընտրությոններում կարող է 3-րդ անգամ […]

Քննարկվել են Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման հնարավորությունները

Այսօր Կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկվել են Ասիայում և Արևելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման հնարավորությունները: Ըստ այդմ, ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տնօրեն Ալեքսեյ Մալովիչկոն և ՀՀ […]

Նավասարդ Կճոյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արարատյան Հայրապետական թեմը հանդես է եկել հայտարարությամբ. ”Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը: Սրբազան հոր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում անընդհատ անձամբ հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչի բացը պարբերաբար կլրացվի հայեցակարգային հարցազրույցների միջոցով”: Հիշեցնենք, որ Կճոյանի անունը կապվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի