07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քննարկվել են Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման հնարավորությունները

Այսօր Կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկվել են Ասիայում և Արևելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման հնարավորությունները:

Ըստ այդմ, ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տնօրեն Ալեքսեյ Մալովիչկոն և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան:

Այցի հիմնական նպատակն էր տեղում ուսումնասիրել և գնահատել դիտարանի ներկա վիճակը, ինչպես նաև քննարկել դրա վերականգնման հնարավոր տարբերակները։

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի և դիտարանի տնօրենի ուղեկցությամբ Ալեքսեյ Մալովիչկոն շրջեց թունելախորշում, ծանոթացավ այնտեղ տեղադրված սարքավորումներին և շենքի ընդհանուր վիճակին։

Վերջերս ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալությանը հաջողվել է գտնել դիտարանում եզակի չափումներ իրականացնող սարքերը նախագծող ու տեղադրող մասնագետներին, որոնք ներկայումս աշխատում են Մոսկվայում գտնվող ՌԴ ԳԱԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտում։ Մոսկովյան ինստիտուտը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նշված սարքերի վերագործարկման աշխատանքներին։ Այցելելով դիտարան և տեղում ճշտելով թունելախորշում տեղադրված սարքերից երեքի՝ դեֆորմոգրաֆի, թեքաչափի և լազերային ինտերֆերոմետրի ներկա վիճակը` ՍՊԾ մասնագետները կազմել են մանրամասն եզրակացություն, որն ուղարկվել է մոսկովյան ինստիտուտ` սարքերի վերագործարկման տարբերակները քննարկելու համար։

Դրանից հետո մշակվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի (ԳԵԴ) վերագործարկման և վերազինման ծրագիր։

Դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատել երկրաշարժերի նախանշաններ, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը և, որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:

Կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի և ուժեղ երկրաշարժերը:

 Վերազինելուց և վերագործարկելուց հետո դիտարանը կդառնա միջազգային նշանակության սեյսմիկ կենտրոն, որից ստացվող ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն: Դիտարանում տեղադրված է 375 մ երկարությամբ բացառիկ դեֆորմոգրաֆ։ Եվ Հայտնի է, որ ինչքան երկար է դեֆորմոգրաֆը, այնքան ճշգրիտ տվյալներ են գրանցվում երկրակեղևի շարժի վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ