17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործի ավելի քան 100 բակային ճամբար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով վարչական բոլոր շրջաններում հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը կկազմակերպվեն ամառային բակային ճամբարներ: Ընդհանուր առմամբ գործելու է ավելի քան 100 բակային ճամբար, որտեղ մանուկների օրը կանցնի  մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով հագեցած:

Վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ  Արամ Սուքիասյանը, անդրադառնալով բակային ճամբարներում նախատեսված միջոցառումների ծրագրին, նշել է, որ արդեն ավանդական դարձած ծրագրից բացի, պետք է հանդես գալ նաև նոր նախաձեռնություններով և համապատասխան առաջարկություններով` ձևավորելով բակային ճամբարների  նոր  մշակույթ:

Ամառային ճամբարներում նախատեսված են  վարչական շրջանների ստեղծագործական կենտրոնների մասնակցությամբ համերգային ծրագրեր, հայրենասիրության դասեր, թատերական ներկայացումներ և հայկական ֆիլմերի ու մուտֆիլմերի ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, մարզական տարբեր մրցույթներ ու  առաջնություններ, էքսկուրսիաներ և այլն: Մրցույթներում հաղթող և առավել ակտիվ ճամբարականներին սպասում են նաև խրախուսական նվերներ: Նախատեսվում է, որ  այս տարի ամառային բակային ճամբարին կմասնակցի 10 հազարից ավելի երեխա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ