07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 29, 2013

Արմեն Չախալյանին ձերբակալել են

Վրաստանի իրավապահները  հունիսի 28-ի երեկոյան ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին: Նախնական տեղեկատվության համաձայն այդ մասին “Գռուզիա օնլայն” –ին տեղեկացրել է Ախալքալակի բնակիչներից մեկը: Նախնական տեղեկությամբ Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոցմինդայում մի քանի ժամ շարունակվող բողոքի ակցիայի կազմակերպման մեջ: Ձերբակալմանը մասնակցել են Նինոցմինդայի, Ախալքալակի ոստիկանները, որոնք եղել են դիմակներով ու ինքնաձիգներով: Տեղեկատվության […]

ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Վրաստան

  Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին: Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, […]

Վարչապետը շատ ավելին է հասկանում. նախկին ԿԲ նախագահը` օֆշորային սկանդալից /վիդեո/

Տնտեսագիտության թեկնածու, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզբանեց, թե ինչ է նշանակում օֆշորային գոտի և ինչու է օֆշորային գոտում ձեռնարկություն ունենալը մեծ հանցագործություն համարվում: Ասատրյանի խոսքով՝ ՛՛Օֆշորը /ափից դուրս է թարգմանվում անգլերենից-հեղ./ հարկային որոշակի ատոնյալ պայմաններով ֆինանսների սպասրկում իրականացնող հատված է: ՛՛Առանձին երկրներում արտոնյալ հատվածներ են ստեղծվել, որտեղ ֆինանսական, տնտեսական որոշակի արտոնություններ են կիրառվում, […]

“Չարությունը սպանում է” /վիդեո/

Ամբողջ աշխարհում գոյություն ունի սերիալային արվեստը: Ինչու՞ Հայաստանում այս արվեստը գնահատականի չի արժանանում, կամ ինչու՞ են հայրենական արտադրության սերիալները շարունակ քարկոծվում: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց սերիալային փորձ ունեցող դերասանուհի, “Արմմոնո” փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ: “Սերիալը պիտի աճի զարգանա, բնականաբար թերություններ կան, բայց զարգացման պրոցեսը կախված է հենց մեզնից: Մենք ասում ենք վատ է, […]

Ծխելը, խմելը նաև ճարպակալումը նպաստում են քաղցկեղի առաջացմանը

  Հայ ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղցկեղի և դրա  կանխարգելման հնարավորությունների մասին: Խաչանուշ Հակոբյանը ցավով փաստեց , որ քաղցկեղի բուժում դեռևս  գոյություն չունի, բայց կա կանխարգելում,  որը արդեն իսկ խրախուսում է.”Ուղղակի կինը տարին մեկ անգամ բժշկի պիտի գնա ու անցնի հետազոտություններ, այդ դեպքում, երբ գոյացությունը փոքր է, ասենք […]

Չի անհետացել, ինքնակամ լքե՞լ է. պաշտպանության նախարարությունը ճշգրտում է

Ըստ տեղեկությունների, Լուսակերտի զորամասից անհետացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի  սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նախ ճշգրտում մտցրեց: “Անհետանալը որն է: Մեզ մոտ դա ունի իր տերմինը` զինվորը ինքնակամ լքել է զորամասը: Նախարարությունը տեղյակ է պահել նրա ծնողներին, […]

Հենրիխի հարցը որոշվեց անորոշությամբ

Անգլիական “Լիվերպուլը” համաձայնվել է  Դոնեցկի “Շախտյորի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման հարցում: Այս մասին տեղեկացնում է ոուսական “Սպորտ-Էքսպրես”-ը: Նույն աղբյուրի համաձայն,  Անգլիայի 18-ակի չեմպիոնները Մխիթարյանի տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարություն կանեն առաջիկա օրերին: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 միլիոն եվրո: Այժմ  Հենրիխ Մխիթարյանը  Երեւանում է, եւ մի քանի օր հետո կմիանա իր […]

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:   Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` […]

Վարորդներն այդ մասին չգիտեն կամ ՃՈ-ն եւ կոռուպցիոն ռիսկը

“Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց մի շարք դեպքեր,  որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Նա տեղեկացրեց, որ ԱՊՊԱ-ի նոր կտրոն ունենալու և մեքենայի դիմապակուն չփակցնելու դեպքում տուգանքը չի կազմում 150 հազար դրամ. “ԱՊՊԱ-ի վերաբերյալ բոլոր դատերը շահեցինք: Հարցն այն էր, որ եթե վարորդը ունի գործող ԱՊՊԱ կտրոն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի