07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 18, 2013

Զորավարժություն` ոստիկանության ծառայողների հմտություններն ամրապնդելու նպատակով

Հունիսի 14-ից “Արզնի” օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների եւ ոստիկանության զորքերի մասնակցությամբ: “Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման հատուկ օպերացիայում” թեմայով զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը եւ ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն է: Հունիսի 17-ին զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ […]

Սյունիքի մարզպետի հարցով դիմում են Սերժ Սարգսյանին

“Գարեգին  Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անընդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս: Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված եւ հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, […]

Հարաբերությունների նոր մակարդակ ՀՀ-ի եւ Իսպանիայի միջեւ

Հունիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը  Իսպանիա:  Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի  արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր: Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսեւորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման […]

Դժգոհ են Հովիկ Աբրահամյանից. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ում դժգոհություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից: Խոսքը մասնավորապես վերաբերում է անցած շաբաթ ՎՊ նախագահի ներկայացրած հաշվետվության առնչությամբ Հովիկ Աբրահամյանի ելույթին, ով հայտարարել էր. ”Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ մենք էլ ենք […]

Էլիտար ծեծ. Հայկական ժամանակ

Իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է` շշուկով պատմում են, որ մոտ 10 օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, ով, ըստ նույն տեղեկությունների, թիկանապհների հետ ուտել-խմելիս է եղել  Արաբկիր համայնքի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց մեջ վեճ է սկսվել: Հայկ Կարապետյանն, ըստ նույն շրջանակների, վնասվածք է […]

Մեկնարկել է “մեծ ութնյակի” գագաթաժողովը. գլխավոր թեման Սիրիայի քաղաքացիական պատերազմն է

Նախօրեի երեկոյան հյուսիսիռլանդական Լոխ-Էռն հանգստավայրում մեկնարկել է “մեծ ութնյակի” ամենամյա գագաթաժողովը: Նշենք, որ “մեծ ութնյակի” մեջ են մտնում ԱՄՆ-ը, Ճապոնիան,Մեծ Բրիտանիան, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները, հաղորդում է “BBC News”-ը: Բանակցությունների գլխավոր թեման այս տարի քաղաքացիական պատերազմն է Սիրիայում: Հայտնի է, որ այս հարցի շուրջ Ռուսաստանի տեսակետները բացարձակապես տարբերվում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի […]

Տարոնի ունեցվածքի վերաբերյալ դատախազության պատասխանը. Առավոտ

Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով ստուգել, թե ինչպես է ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող երիտասարդ Տարոն Մարգարյանը կուտակել այն ունեցվածքը, որը ներկայացված էր նրա հայտարարագրում, եթե ոչ ժառանգություն է ստացել, ոչ աշխատավարձն է բավարարում, ոչ էլ այլ կղմնակի եկամուտներ ունի: Դատախազությունը պատասխանել է, որ մեղադրանքներն անհիմն են, քանի որ ՀԱԿ-ը հանցանքի […]

Այլընտրանքային Զոհրաբյանին զանգեցին ճիշտ ժամանակին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, այն ժամանակ, երբ Ազգային ժողովում թե ընդդիմության, թե իշխանությունների կողմից եռում է քննադատությունն՝ ուղղված կառավարության աշխատանքներին՝ հաշվի առնելով մի շարք ոլորտներում ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի արձանագրած խախտումները, իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն կիսադատարկ է թողնում պատգամավորական աթոռներն ու լռում է։ Թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում նման պասիվությունը, եւ արդյոք ԲՀԿ-ական հերթական բոյկոտը չէ, […]

Զինդատախազի ՛՛խաղերը՛՛. Հրապարակ

Նախօրեին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը խիստ գործնական դուրս էր գալիս կառավարության շենքից: Բախվելով նրան, “Հրապարակ”-ի թղթակիցը  հետաքրքրվեց՝ որեւէ նոր “հանգամա՞նք” է առաջացել Գորիսի դեպքերի հետ կապված: “Այն, ինչ ասել ենք մամուլին, որեւէ լրացուցիչ բան հայտնելու անհրաժեշտություն այս պահին չկա”: Դեպքերից  հետո Դուք այցելել էիք Արտակ Բուդաղյանին, հետո էլի այցելել ու հարցաքննե՞լ եք նրան: “Բոլորին էլ հարցաքննում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի