06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Զորավարժություն` ոստիկանության ծառայողների հմտություններն ամրապնդելու նպատակով

Հունիսի 14-ից “Արզնի” օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների եւ ոստիկանության զորքերի մասնակցությամբ: “Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման հատուկ օպերացիայում” թեմայով զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը եւ ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն է:

Հունիսի 17-ին զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության պետը տեղում ծանոթացավ զորավարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակիցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:

Վարժանքի ընթացքում եւ ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ ցուցումներ՝ գործողության կազմակերպման, կառավարման եւ տարբեր ստորաբաժանումների հստակ փոխգործակցության հասնելու վերաբերյալ:

Զորավարժության ամփոփիչ փուլը հունիսի 19-ին է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ