07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 18, 2013

Անհավանական` բացառիկ քվեարկություն Ազգային ժողովում

Քիչ առաջ Ազգային ժողովը բացառիկ միասնականություն դրսեւորեց:  Դահլիճում ներկա 99 պատգամավորները միասնաբար կողմ քվեարկեցին “Երկրապահ կամավորներին կարգավիճակ տալու մասին” օրենքի նախագծին, որի հեղինակներն են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը եւ Սամվել Ֆարմանյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պատգամավորներն այս կերպ ցույց տվեցին, թե ինչպես են հարգում երկրապահների վաստակը ու գործը ՀՀ անկախության նվաճման մեջ: […]

Մթոմ օգո՞ւտ եք տալիս. Աբրահամյանը՝ գեներալներին…ԱԺ-ում ՛՛թեժ՛՛ է

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային ժողովում ՛՛Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին հարցրեց, թե ինչու նախագծում կարգավիճակ սահմանելու համար ժամկետներ նշված չեն։ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ինքը և, հավանաբար, իրենց խմբակցությունը ևս կողմ կլինի այս նախագծին, սակայն ՛՛կարևոր դրույթ կա, որ բաց եք թողել։ Այս […]

Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր եւս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը:  Վ.Ղուկասյանը կալանքի մեջ է գտնվում ապրիլի 24-ից եւ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ եւ 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը: Մեղադրյալն իրեն […]

Քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան կդիմեն գազի սակագնի օրինականությունը վիճարկելու համար

«Եկեք կանխենք գազի սակագնի բարձրացումը»  նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստվում են գազի սակագնի սահմանման գործընթացը դատական վիճարկման ներկայացնել:Այսօր՝ հունիսի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ  իրենց դիտարկումներով և առաջիկա պլաններով կիսվեցին նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամ՝ «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանը իր տեսակետները հիմնավորեց փաստերով. «Որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ին, մենք իրավունք ունենք մեկ շաբաթվա ընթացքում դիմել դատարան, […]

Զանգվի ձորում կամուֆլյաժով և զենքով նկարվում են ու դառնում կամավորական. քննարկումներ ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում ավարտվեց ՎՊ-ի հաշվետվության քննարկումը: Սրանից հետո պատգամավորները սկսեցին քննարկել ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սեդրակ  Սարոյանի հեղինակած ՛՛Երկրապահ կամավորականի կարգավիճակի՛՛ մասին օրենքի նախագիծը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշեց, որ  Արցախի գոյամարտին կամավոր կերպով միացած մեր եղբայրներն ու քույրերը ներկայումս չունեն հատուկ կարգավիճակ: ՀՀ գործող օրեսնդրությամբ որևէ […]

Ասանժը 5 տարի կբնակվի Էկվադորի դեսպանատանը

“WikiLeaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մինչեւ 5 տարի, հաղորդում է “BBC News”-ը: Այդ մասին հայտարարել է Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Ապտինյոն: Նա նշել է, որ իր երկիրը կշարունակի ապաստան տալ Ասանժին, ով թաքնվում է Շվեդիայի իշխանություններից:  Նա նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ պայմանավորվել են աշխատանքային խումբ կազմել Ասանժի ապագայի հարցը […]

Մրցույթին կարող են մասնակցել նաև արտասահմանում աշխատող հայկական ավիաընկերությունները

Այսօր՝ հունիսի 18-ի մամուլի ասուլիսում Հայաստանի հանրային խորհրդի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովի անդամ Լեւոն Ղազարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն տեղական ավիաընկերությունների համար: Նշելով, որ ռուսական ավիաընկերությունների համար գները կրկնակի ցածր են, Լևոն Ղազարյանը այն որպես օրինակ է մատնանշել՝ հայ-ռուսական հատվածը, որտեղ այդ ուղղվածությամբ գործող ութ ընկերություններից միայն մեկն է հայկական: […]

Անահիտ Բախշյանի նամակը` քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը հրաժարվել էր քաղաքապետարանի տրամադրած ավտոմեքենայից: Այսօր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. “Հարգելի պարոն Մարգարյան, Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները եւ դրանց արժեքը (որքանո՞վ եւ […]

Մանկատների բոլոր շրջանավարտները դրամական աջակցություն ստացան “Տաշիրից”

Արդեն հինգերորդ տարին է, որ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը (թե որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, թե որպես ԱԺ պատգամավոր) փոխանցում է ՀՀ բոլոր մանկատների շրջանավարտների հաշիվներին: Մնացյալ գումարները համալրվում են “Տաշիր” բարեգործական հիմնադրամի  կողմից: Այս տարին եւս բացառություն չէր, եւ այսօր “Էրեբունի պլազա” կենտրոնում Կ.Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը եւ “Տաշիր” բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի