24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Անահիտ Բախշյանի նամակը` քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը հրաժարվել էր քաղաքապետարանի տրամադրած ավտոմեքենայից: Այսօր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ.

“Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները եւ դրանց արժեքը (որքանո՞վ եւ ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես  նաեւ՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման եւ վառելիքի համար:

 

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

Ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ