04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր եւս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը: 

Վ.Ղուկասյանը կալանքի մեջ է գտնվում ապրիլի 24-ից եւ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ եւ 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:

Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ իր վրա հարձակում է կատարվել, ինչի հետեւանքով ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն “մեղավոր” է ճանաչում միայն, որ “հասցրել է պաշտպանվել”:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը եւ Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրանք Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար “Քավոր Հարութ” եւ “Շեկո” մականուններով եւ համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։

Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ “Քավոր Հարութի” անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գեւորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։

 

Աղբյուրը` “Փաստինֆո”

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ