09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեկնարկել է “մեծ ութնյակի” գագաթաժողովը. գլխավոր թեման Սիրիայի քաղաքացիական պատերազմն է

Նախօրեի երեկոյան հյուսիսիռլանդական Լոխ-Էռն հանգստավայրում մեկնարկել է “մեծ ութնյակի” ամենամյա գագաթաժողովը: Նշենք, որ “մեծ ութնյակի” մեջ են մտնում ԱՄՆ-ը, Ճապոնիան,Մեծ Բրիտանիան, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները, հաղորդում է “BBC News”-ը:

Բանակցությունների գլխավոր թեման այս տարի քաղաքացիական պատերազմն է Սիրիայում: Հայտնի է, որ այս հարցի շուրջ Ռուսաստանի տեսակետները բացարձակապես տարբերվում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի տեսակետներից: Այդ իսկ պատճառով ուշադրությունը հատկապես կենտրոնացած է ռուսական պատվիրակության վրա, որը ղեկավարում է նախագահ Վլադիմիր Պուտինը: Մասնագետների կարծիքով` այս բանակցությունների արդյունքներից էլ կախված է իրադարձությունների հետագա զարգացումը Սիրիայում: 

Բացի Սիրիայի թեմայից գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն նաեւ ազատ առեւտրի ընդարձակ համագործակցության ստորագրումը, հարկերից խուսափելու գլոբալ պայքարը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ տնտեսական աճի արագացումն աշխարհի մակարդակով: 

Գագաթաժողովի ողջ ընթացքում հանգստավայրը կլինի ոստիկանության եւ հատուկ ծառայությունների հսկողության տակ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ