07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Զինդատախազի ՛՛խաղերը՛՛. Հրապարակ

Նախօրեին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը խիստ գործնական դուրս էր գալիս կառավարության շենքից: Բախվելով նրան, “Հրապարակ”-ի թղթակիցը  հետաքրքրվեց՝ որեւէ նոր “հանգամա՞նք” է առաջացել Գորիսի դեպքերի հետ կապված:

“Այն, ինչ ասել ենք մամուլին, որեւէ լրացուցիչ բան հայտնելու անհրաժեշտություն այս պահին չկա”: Դեպքերից  հետո Դուք այցելել էիք Արտակ Բուդաղյանին, հետո էլի այցելել ու հարցաքննե՞լ եք նրան: “Բոլորին էլ հարցաքննում ենք”:

Ինքն արդեն տեղյա՞կ է, որ եղբայրը` Ավետը, մահացել է: “Դա պետք է հարցնեք իրենից”: Բա ինչպե՞ս եք իրեն հարցաքննում, որ տեղյակ չեք:

“Որովհետեւ մենք տեղյակ չենք` ինքը տեղյակ է, թե տեղյակ չէ”,- բառախաղ արեց զինդատախազը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ