07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2013

Հայաստանը կարևոր ռազմական գործընկեր է Հունաստանի համար

  Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած […]

Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը

Մոլորակի ամենատարեց մարդը` ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրոն, 116 տարեկանում մահացել է բնական մահով` Կիոտոյի հիվանդանոցներից մեկում:  Նախորդ տարվա դեկտեմբերին Գինեսի ռեկորդների գիրքը նրան հռչակել էր մոլորակի ամենածեր մարդը, ով կարող է ապացուցել դա փաստաթղթերով: Նա ունի 7 երեխա, 14 թոռ, 25 ծոռ եւ 13 թոռան թոռ: Ձիրոեմոն Կիմուրոն ծնվել է 1897-ի ապրիլի 19-ին: Իր գիտակցական կյանքի […]

Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանի հետ կապ չունի՞. վարչապետն ՝ իր անվան սկանդալի շուրջ

Այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկմանը խմբակցությունների ելույթներից հետո ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ նախ և առաջ ցանկանում է անդրադառնալ իր անձի շուրջ եղած քննարկումներին: Հիշեցնենք, որ ըստ ”Հետքի”` Կիպրոսում գրանցված ”WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ”ադամանդագործ” Աշոտ Սուքիասյանը: […]

Նրա հիմնական նպատակը բանակաշինարարությունն էր. 20 տարի արդեն Մոնթեն մեզ հետ չէ

Այսօր լրանում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարին: Նրա մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Արցախում` հատկապես Մարտունու շրջանում, այդ ժամանակ վատ էին ընդունում ոչ տեղացի հրամանատարներին, սակայն Մոնթեն հայրենիքին իր անմնացորդ նվրուման շնորհիվ ստացավ ժողովրդի վստահությունը: «Մոնթեին ճանաչում եմ 1991թ.-ից: Եկավ Վազգեն Սարգսյանը և ասաց, որ նա է […]

“Արմավիայի” հարցը ԱԺ-ում

Այսօր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց իրենց խմբակցության կողմից Կառավարությանն ուղղված գրավոր հարցապնդումը, որ վերաբերվում է  “Արմավիա” ավիաընկերությանը։ ՛՛2009 թ-ից Կառավարության որոշման փոփոխության համաձայն 10 հազար դրամ օդի տուրքը ներառվում է տոմսի մեջ։ Այն գումարները, որոնց գումարները Արմավիայի կողմից գանձվել են, արդյոք դրանք մուտքագրվել են բյուջե՛՛,-հարցրեց Մարգարյանը: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ ՛՛Արմավիա՛՛ […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա՞

Հունիսի 13-17-ը Շիրակում, Լոռիում և Տավուշում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 13-16-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Այս գիշեր անձրևներն ամենուրեք կթուլանան, իսկ հունիսի 12-ին շրջանների մեծ մասում եղանակը կփոխվի. կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ: Միայն հյուսիսային […]

Վարդա՛ն, ուշադիր լսիր. Վարդան Այվազյանը զարմացած շուրջբոլորն էր նայում /վիդեո/

2012 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ այսօր Ազգային ժողովում իր տեսակետը ներկայացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ ԱԺ-ի կողմից հաստատված և այժմ ներկայացված բյուջեների մեջ շատ տարբերություններ կան: Մանուկյանի խոսքով՝ օրինակ՝ ԿԳ, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև մյուս նախարարություններին հատկացված գումարների  համար հատկացվող թվերն ու հիմա յուրաքանչյուր նախարարության կողմից ներկայացված թվերը փոփոխություններով […]

Կաշառք տալու և վերցնելու մեղադրանքով ձերբակալվել են` ՊՆ մայորն ու փաստաբանը

 ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը […]

Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունից տեղեկացնում են. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: Հունիսի 20-ին Հանրապետության Նախագահը կմեկնի Ավստրիա՝ Վիեննայում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի