07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2013

Կեղծիք է, սուտ է. Մինասյանը՝ նախարարին

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը ինքնըստինքյան բացահայտեց կառավարության մտադրությունների մասին՝ մասնավորեցնել Որոտանի ՀԷԿ-ը:  Մինասյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Աժ-ում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ինքը Ավանեսյանին հարցրեց, թե արդյոք կառավարությունը ծրագրում է մասնավորեցնել Որոտան ՀԷԿ-երի համակարգը: Այդ ժամանակ նախարարն ասաց, որ մասնավորեցնելու ծրագիրն արդեն […]

ՄԻՊ-ը դիմում է Հայաստանի բոլոր փաստաբաններին, դատավորներին, դատախազներին

Կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա Արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում: Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը: Զեկույցը առավել ընդգրկուն դարձնելու նպատակով […]

“Լիսկայի և նրա “մանկլավիկների” միջև էական տարբերություն չկա”

“Գարեգի Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը այսօր` հունիսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որը առնչվում է Սյունիքի մարզում վերջերս ծավալվող իրադրություններին,մասնավորապես նոր մարզպետ նշանակելու հարցին: Հայտարարության մեջ ասված է. «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ: Եթե դա տեղի ունենա, ապա […]

Անբավարար…ինչու ԲՀԿ-ն չմիացավ կոալիցիային /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ նախկինում էլ էին քննադատում կառավարությանը, հիմա էլ, քանի որ կառավարությունը շարունակում է իրականացնել նույն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, և ոչ միայն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած բազում խնդիրներն, այլև խորացնում է այդ խնդիրները: ՛՛Արեք լավ գործ, […]

Մեղադրում է գլխավոր դատախազին. Սերժ Սարգսյանը փոխեց ճանապարհը /վիդեո/

“Պարոն նախագահ, կլսեք ինձ”,-հեռվից այսպես դիմեց Շիրակի մարզի բնակիչ Վարդ Անտոնյանը նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս պատրաստվում էր դուրս գալ Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնից: Նախագահը փոխելով ճանապարհը` մոտեցավ կնոջն ու լսեց: Տիկին Զվարթը Սերժ Սարգսյանին հիշեցրեց, որ նրանք հանդիպել են  եւ նրանից բնակարան է նվեր ստացել: “Պարոն Սարգսյան, օգնեք ինձ”,-ասաց տիկին Վարդը: Նա դժգոհեց գլխավոր […]

Հայաստանի հավաքականը վերադարձավ տուն` փառահեղ հաղթանակից հետո /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր առավոտյան հաղթանակած վերադարձավ հայրենիք: “Զվարթնոց” օդանակավակայանում տղաներին, ինչպես միշտ, դիմավորեցին մեծ ջերմությամբ եւ ոգեւորող ծափահարություններով:  Հիշեցնենք, որ նախօրեին Կոպենհագենի “Պարկեն” մարզադաշտում կայացավ Հայաստան-Դանիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով պարտության մատնեց Դանիայի հավաքականին: Գոլերի հեղինակներն էին Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը:  Հանդիպումն աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղ էր: Չնայած այն […]

Բացի Ռուսաստանից ես որևէ այլ երկիր չգիտեմ, որը անվճար զենք կտրամադրեր մեզ. քաղաքագետ

“Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը լուրջ չի վերաբերում Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին Հայաստանին գազ տրամադրելու վերաբերյալ: Այսօր մամուլի ասուլիսում քաղաքագետը նշեց, որ այն հումորի ժանրից է և ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին: “Ադրբեջանը սպեցիֆիկ տնտեսություն ունի, որը 90% -ով կախված է գազից և նավթից: Այդ պայմաններում գոյություն ունի արտաքինից հարուստ պետություն, սակայն իրականում կա Բաքուն […]

Բյուջեն, ադամանդագործությունը, Կճոյանի ”բենթլին” եւ Տիգրան Սարգսյանը

՛՛Բյուջեի կատարողականը պետք է ըստ էության ներկայացվեր, թե ինչ է կատարվել տվյալ երկրի հետ բոլոր իմաստներով, արդյոք այդպիսին է այն փաստաթուղթը, որը մեզ է ներկայացվել՛՛,-այսպես արտահայտվեց այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս փաստաթուղթը կառավարության աննախադեպ, անվերջանալի հաջողությունների շարքի մասին է։ Մեջբերեց` բյուջեի կատարողականում գրված է […]

Հերմինե Նաղդալյանը` Սարգսյանների շրջապատում

Այսօր ԱԺ նիստին նիստը վարող ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ներկայացրեց`  Արտեմ Սարգսյան: Պատգամավորներն ուղղեցին ԱԺ փոխնախագահին: Նա ներողություն խնդրեց:  Հ.Գ. Տիկին Նաղդալյանին կարելի է հասկանալ` Սարգսյան ազգանունը շատ բան է ասում` ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան, ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի