07 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Լիսկայի և նրա “մանկլավիկների” միջև էական տարբերություն չկա”

“Գարեգի Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը այսօր` հունիսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որը առնչվում է Սյունիքի մարզում վերջերս ծավալվող իրադրություններին,մասնավորապես նոր մարզպետ նշանակելու հարցին: Հայտարարության մեջ ասված է.

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ: Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Դոլունցը ենթակա է լինելու ոչ թե Սյունիքի ժողովրդին և ՀՀ կառավարությանը, այլ հանդիսանալու է Սուրիկ Խաչատրյանի անձնական մարզպետը:

Այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել թոթափել թոթոփել Սյունիքը Լիսկայի չարաբաստիկ ազդեցությունից , և Սերժ Սարգսյանը պետք է օգտագործի այն: Սյունիքին հարկավոր է չպղծված մարզպետ, իսկ անձամբ Լիսկայի և նրա “մանկլավիկների” միջև էական տարբերություն չկա:

Հորդորում ենք Սերժ Սարգսյանին Սյունիքի մարզպետի թեկնածուի ընտրության ժամանակ որպես չափորոշիչ ընդունել տխրահռչակ Սուրիկ խաչատրյանի ստեղծած հանցավոր համակարգի հետ որևէ առնչություն չունենալը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ