09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի հավաքականը վերադարձավ տուն` փառահեղ հաղթանակից հետո /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր առավոտյան հաղթանակած վերադարձավ հայրենիք: “Զվարթնոց” օդանակավակայանում տղաներին, ինչպես միշտ, դիմավորեցին մեծ ջերմությամբ եւ ոգեւորող ծափահարություններով: 

Հիշեցնենք, որ նախօրեին Կոպենհագենի “Պարկեն” մարզադաշտում կայացավ Հայաստան-Դանիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով պարտության մատնեց Դանիայի հավաքականին: Գոլերի հեղինակներն էին Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: 

Հանդիպումն աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղ էր: Չնայած այն փաստին, որ Հայաստանն արդեն կորցրել է խմբում 2-րդ տեղն զբաղեցնելու հնարավորությունը, այս հաղթանակը մեծ ոգեւորություն բերեց, եւ նույնիսկ Դանիայի հավաքականի մարզիչ Մորտին Օլսենը խոստավանեց, որ Հայաստանը հիանալի խաղ ցուցադրեց:

 

Տեսանյութը` “Ազատություն” ռադիոկայանի` 

http://www.azatutyun.am/content/article/25014402.html

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ