03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդա՛ն, ուշադիր լսիր. Վարդան Այվազյանը զարմացած շուրջբոլորն էր նայում /վիդեո/

2012 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ այսօր Ազգային ժողովում իր տեսակետը ներկայացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ ԱԺ-ի կողմից հաստատված և այժմ ներկայացված բյուջեների մեջ շատ տարբերություններ կան: Մանուկյանի խոսքով՝ օրինակ՝ ԿԳ, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև մյուս նախարարություններին հատկացված գումարների  համար հատկացվող թվերն ու հիմա յուրաքանչյուր նախարարության կողմից ներկայացված թվերը փոփոխություններով են:  

՛՛Ձեր հասատատած բյուջեից 37 տոկոս շեղում է թույլ տրվել՛՛,-ասաց Մանուկյանը: Այդ ընթացքում դահլիճում գտնվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը դահլիճի ծայրից վերադառնում էր դեպի իր տեղը:

՛՛Վարդա՛ն, ուշադիր լսիր, էսա քո մասին էլ եմ գալու՛՛,-նետեց Մանուկյանը: Խոսելով բյուջեի այն հատվածից, որտեղ նշված է, թե որքան գումար է հատկացվել հանքերին և որքան է ծախսվել, Մանուկյանը Վարդան Այվազյանին նայեց: Այվազյանը զարմացած այս ու այն կողմ էր նայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք, որ Մանուկյանը եզրափակելով նշեց. ՛՛Սա ամենևին այն բյուջեն չէ, որ ներկայացվել է, ինչը ոչ ճիշտ տնտեսական պլանավորման արդյունք է, ոչ ռազամավարական, ոչ կոնցեպտուալ մոտեցման արդյունք է: Մենք չենք կարող այսպիսի բյուջեն հաստատել՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ