27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը

Մոլորակի ամենատարեց մարդը` ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրոն, 116 տարեկանում մահացել է բնական մահով` Կիոտոյի հիվանդանոցներից մեկում: 

Նախորդ տարվա դեկտեմբերին Գինեսի ռեկորդների գիրքը նրան հռչակել էր մոլորակի ամենածեր մարդը, ով կարող է ապացուցել դա փաստաթղթերով: Նա ունի 7 երեխա, 14 թոռ, 25 ծոռ եւ 13 թոռան թոռ:

Ձիրոեմոն Կիմուրոն ծնվել է 1897-ի ապրիլի 19-ին: Իր գիտակցական կյանքի ողջ ընթացքում նա աշխատել է փոստում մինչեւ թոշակի անցնելը: Ասում են, որ նա նաեւ որդուն է օգնելիս եղել եւ դաշտում աշխատել է նույնիսկ 90 տարեկանից հետո: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ