“Արմավիայի” հարցը ԱԺ-ում
Այսօր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց իրենց խմբակցության կողմից Կառավարությանն ուղղված գրավոր հարցապնդումը, որ վերաբերվում է “Արմավիա” ավիաընկերությանը։
՛՛2009 թ-ից Կառավարության որոշման փոփոխության համաձայն 10 հազար դրամ օդի տուրքը ներառվում է տոմսի մեջ։ Այն գումարները, որոնց գումարները Արմավիայի կողմից գանձվել են, արդյոք դրանք մուտքագրվել են բյուջե՛՛,-հարցրեց Մարգարյանը: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ ՛՛Արմավիա՛՛ ավիաընկերության օդի տուրքի գծով պարտավորությունը կազմում է 5 մլրդ 400 մլն դրամ:
՛՛2009թ.-ից օդի տուրքի գումարները ներառվել են ավիատոսմերի արժեքի մեջ և ըստ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը ներկայացրած հաշվետվությունների`հաշվեգրվել է 9,5 մլրդ դրամի պետական տուրք՛՛,-ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ գոյություն ունի վեճ հաշվարկված տույժ-տուգանքների մասով և այս պահի դրությամբ պետությունը դատական հայցով դիմել է դատարան` համապատասխան տույժ-տուգանքները գանձելու համար:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կառավարությանն այս թեմայով գրավոր հարցապնդում էր ուղարկվել:
՛՛Մեզ հետաքրքրում էր, թե 2009թ.-ից մինև այսօր օդի համար գանձնող որքան գումար է մուտքագրվել բյուջե և որքան է կազմում ՛՛Արմավիա՛՛ ընկերության պարտքը պետական բյուջեին՛՛,-նշեց Մարգարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ պետական բյուջե է մուտքագրվել օդի համար գանձվող 24 մլրդ 336 մլն դրամ:
“Արմավիա” ավիաընկերությունը օդի տուրքի համար գանձել է 9 մլրդ 561 մլն դրամ: “Արմավիան” դեռևս դատարանի կողմից սնանկ չի ճանաչվել և դեռ պարզ չէ, թե այդ գումարի որ չափն է մուծվել պետական բյուջե՛՛,-նշեց պատգամավորը:
“Արմավիա” ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթերը և սկսել սնանկության գործընթաց: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել չվերթերի ավելացման վերաբերյալ` “Ավստրիական ավիաուղիներ”-ը կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, “Չեխական ավիաուղիներ”-ը` 7 չվերթ, “Ալիտալիան”` 3 չվերթ: Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական “ԼՈՏ” ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ: Ակնկալվում է “Ֆլայ Դուբայ” ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթերի իրականացում: