07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2013

Սիրային սկանդալը կարող է սպառնալ Բրիտանիայի վարչապետի կարիերային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը իմացել է մի սիրային սկանդալի մասին, որը կարող է վնասել նրա հեղինակությանն ու բացասական անդրադառնալ նրա կարիերայի վրա: Ինչպես հայտնում է բրիտանական պարբերականներից մեկը,  վարչապետը փորձում է խուսափել հրապարակայնությունից, այդ պատճառով էլ մամուլում մանրամասների մասին չի հաղորդվում. “Խոսքը միջին տարիքի երկու մարդանց մասին է”,- ցիտել է պարբերականը վարչապետի գրասենյակի իր […]

Երեւանի քաղաքապետարանը հիշեցնում է

Երեւանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով սահմանվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույց․ Երկուշաբթի Ժամը 14։00-16։00․ Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան Ժամը 16։00-18։00․ Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյան Երեքշաբթի Ժամը 14։00-16։00․ Առողջապահության […]

Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կսպասարկի Մոնտենեգրոյի մրցավարական անձնակազմը

2015թ Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Իսլանդիա ընտրական հանդիպումը կսպասարկի Մոնտենեգրոյի մրցավարական անձնակազմը՝ Յովան Կալուդյերովիչի գլխավորությամբ: Նրան կօգնեն Դեյան Սակովիչը և Դիմիտրիե Մրգունովիչը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հիշեցնենք, որ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 6-ին, ժամը 19:00-ին, ”Հրազդան” մարզադաշտում: Մուտքն ազատ է:

Մի մեշոկ փող է տվել. մարդասպանը անմեղսունակ է ճանաչվել. որդեկորույս մայրն ուշագնաց եղավ /վիդեո/

Այսօր` հունիսի 3-ին  ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացրին դանակի 13 հարվածի հետևանքով սպանված`  Քյարամ Ավդոյանի հարազատները: Քյարամի քույրը Զոյա Ավդոյանը Henaran.am-ին պատմեց իրենց գլխին եկածը: “Մեր եղբորը սպանել են դանակի 13 հարվածով ու հիմա դատական ատյաններն ու դատաբժշկական փորձաքննությունը եկելա այն եզրակացությանը,  որ էտ մարդասպանը անմեղսունակա”: Ավդոյանները համոզված են որ այս պարագայում վճռորոշ […]

Շարունակվեց բյուջեի կատարողականի քննարկումը

 Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին  հատկացված ֆինանսական միջոցների եւ  ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց կատարված հատկացումներն ու […]

Նոր մանրամասներ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Նոր մանրամասներ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից: Բժիշկները կրկին վիրահատական միջամտություն են կատարել` մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը”: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Մարզպետի տան բակում սպանվել է […]

”Չելսին” նոր մարզիչ ունի

Անգլիական ”Չելսիի” պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը չորս տարվա պայմանագիր է կնքել արքայական ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:  Նշենք, որ նա 2005 և 2006 թվականներին ”Չելսիի” հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:   Նրան հաճախ քննադատում էին իր անկեղծության համար, սակայն Պորտոյի և Չելսիի հետ տարած հաղթանակները նրան դարձրեցին աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: 2008 թվականի կեսերին […]

Քոքոբելյանը հանդիպեց Լեհաստանի դեսպանին

Այսօր “Ազատ դեմոկրատներ” կուսակցության գրասենյակում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպեց “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ղեկավար կազմի հետ` նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի եւ Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվեց Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։ Երկուստեք կարեւորվեց եվրոպական ստանդարտների լիակատար կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։

Երևանի մանկապարտեզում օձ է նկատվել

Հունիսի 3-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեի թիվ 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը: Մանկասենյակի խորդանոցից հայտնաբերվել է մոտ 80 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի