Երեւանի քաղաքապետարանը հիշեցնում է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/qaxaqapetaran1-_1370269453.jpg)
Երեւանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով սահմանվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույց․
Երկուշաբթի
Ժամը 14։00-16։00․ Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան
Ժամը 16։00-18։00․ Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյան
Երեքշաբթի
Ժամը 14։00-16։00․ Առողջապահության վարչության պետի ժ/պ Կամսար Բաբինյան
Ժամը 16։00-18։00․ Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան
Չորեքշաբթի
Ժամը 14։00-16։00․ Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան
Ժամը 16։00-18։00․ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան
Հինգշաբթի
Ժամը 14։00-16։00․ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյան
Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան
Ժամը 16։00-18։00․ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյան
Ուրբաթ
Ժամը 14։00-16։00․ Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
Ժամը 16։00-18։00․ Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժամումների մասով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորած ստորաբաժանման ղեկավարը