12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սիրային սկանդալը կարող է սպառնալ Բրիտանիայի վարչապետի կարիերային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը իմացել է մի սիրային սկանդալի մասին, որը կարող է վնասել նրա հեղինակությանն ու բացասական անդրադառնալ նրա կարիերայի վրա:

Ինչպես հայտնում է բրիտանական պարբերականներից մեկը,  վարչապետը փորձում է խուսափել հրապարակայնությունից, այդ պատճառով էլ մամուլում մանրամասների մասին չի հաղորդվում. “Խոսքը միջին տարիքի երկու մարդանց մասին է”,- ցիտել է պարբերականը վարչապետի գրասենյակի իր աղբյուրին:

“Այս պատմությունն իսկական պայթյուն է: Մեզանից ոչ ոք չհավատաց, երբ առաջին անգամ լսեց այդ մասին: Մենք մտածեցինք, որ դա ինչ-որ թյուրիմածություն է”, – ասել է թերթի զրուցակիցը: Թերթի տեղեկություններով` վարչապետն իբրև թե “ապշել է”` իմանալով այդ պատմության մասին:

Ի դեպ, բրիտանական մի շարք տաբլոիդներ չեն բացառում, որ խոսքը կարող է գնալ վարչապետի կնոջ` Սամանտա Քեմերոնի արտաամուսնական ինչ-որ կապերի մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ