07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2013

Ազատամարտիկը շուրջօրյա նստացույց է անելու

 Պահեստազորի սպա Վոլոդյա Ավետիսյանը տարածել է հաղորդագրություն: “Ես` ազատամարտիկ եւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, ս.թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչեւ հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երեւանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց` ի պաշտպանություն ազատամարտիկների եւ զինծառայողների արժանապատիվ կյանքի”,-հայտարարել է նա:

Չեխիայում ջրհեղեղ է. սկսվել է մարդկանց էվակուացիան

Պրահայում Վլտավա գետի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով քաղաքում երրորդ աստիճանի ջրհեղեղի վտանգ է հայտարարվել: Ջրհեղեղի արդյունքում զոհեր և անհետ կորածներ կան: Զոհերից մեկը մահացել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ ջուրը քշել է նրա տունն ու գցել տղամարդու վրա: Իշխանությունները էվակուացնում են բնակիչներին, բազմաթիվ մարդիկ ներկայումս թողել են իրենց տները: Պրահայում դադարեցվել է երթևեկությունը, մետրոյի […]

Ադրբեջանը փորձում էր հակահայկական քաղաքականություն իրականացնել

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության՝ մայիսի 27-29-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները  քաղաքական հանձնաժողովում ներկայացրել են Արեւելյան գործընկերության անդամ երկրներում անվտանգության սպառնալիքներին նվիրված, էներգետիկ անվտանգության հանձնաժողովում՝ Արեւելյան գործընկերության տարածքում […]

Սյունիքի փոխմարզպետը` իր մարզպետ նշանակվելու մասին

”Ոնց կարող է տենց բան լինի, եթե ես աշխատանքի եմ, և աշխատանքի գնացել եմ իմ ժամին, ինչի մասին է խոսքը”,-Henaran.am-ի զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը` մեկնաբանելով լուրերը, թե ինքն այսօր աշխատանքի չի գնացել: Փախմարզպետին բավական ուրախացրեց այս լուրը, և նա նախ մի քանի վայրկյան ծիծաղեց, ապա պատասխանեց մեր հարցին: Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո”ք մարզպետ […]

Երեւանը զարգացող քաղաք է, բայց չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է: “Երեւանը զարգացող քաղաք է եւ միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, […]

Հայաստանի նախագահի արձագանքին չէին սպասում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված “Համագործակցություն-2013” խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնին։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների “Ապարրել” ասոցացիան։ “Ապարրել” ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը տեղեկացրեց, որ իրենք շուրջ երեք տարի պատրաստվել են այս ծրագիրն իրականացնելու համար։ Մարաթոնը կյանքի կոչելու համար իրենց […]

Բուդաղյանի զինվորները սիրում են իրենց հրամանատարին. սպասում են արդարության

ԼՂՀ-ի N զորամասի գնդապետ Արտակ Բուդաղյանին, ով հրազենային վնասվածք է ստացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ, զինվորների կողմից բավական սիրված ու հարգված է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց այն զինվոր Կ. Գ-ը, ով ծառայում է այն զորամասում, որտեղ նա մի քանի ամիս առաջ հրամանատար էր:  ”Կարգին մարդ է, ու […]

Կուրսանտն արյունաքամ լինելով մոտեցել է կապիտանին. նոր մանրամասներ

Հելսինկյան Վանաձորի գրասենյակը հյատարարություն է տարածվել, որտեղ մասնավորապես ասված է. ”Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի տան մոտ հավաքած էին նրա հարազատները, բարեկամներն ու համակուրսեցիները: 2013 թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան […]

ՀՀԿ-ն դատապարտում է գորիսյան դեպքերը. մեղավորները պատժվելու են

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Գորիսյան դեպքերին` մասնավորապես Henaran.am-ի հետ զրույցում ցավակցեց ողբերգական միջադեպի պատճառով սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքին,  հարազատներին եւ ընկերներին: “Խնդիրը իրավական տիրույթում  է, իրավապահները շատ օպերատիվ արձագանքեցին, կարծում եմ քննությունը կպարզի մեղավորներին եւ բոլորը կպատժվեն”,-ասաց նա: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի