05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

”Չելսին” նոր մարզիչ ունի

Անգլիական ”Չելսիի” պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը չորս տարվա պայմանագիր է կնքել արքայական ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: 

Նշենք, որ նա 2005 և 2006 թվականներին ”Չելսիի” հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: 

 Նրան հաճախ քննադատում էին իր անկեղծության համար, սակայն Պորտոյի և Չելսիի հետ տարած հաղթանակները նրան դարձրեցին աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:

2008 թվականի կեսերին նա տեղափոխվեց իտալական Սերիա Ա` կնքելով երեք տարվա պայմանագիր Ինտեր Միլանի հետ: Առաջին երեք ամսում նա նվաճեց առաջին իտալական մրցանակը` Սուպերկոպա Իտալիանա, և առաջին մարզչական տարին Իտալիայում ավարտեց նվաճելով Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը: Հաջորդ տարի Մոուրիյոն հաղթեց երեք առաջնությունները` Սերիա Ա-ն,Կոպպա Իտալիան և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան միասին առաջին անգամ Իտալիայի պատմության մեջ` դարնալով երրորդ մարզիչը պատոմության մեջ, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան երկու տարբեր ակումբների հետ,Էռնստ Հեպպելից և Օտմար Հիսֆելդից հետո:

2010 թվականի Մայիսի 28-ին նա դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ կնքելով 4 տարվա պայմանագիր: Ռեալի հետ նրա առաջին մրցանակն էր Կոպա դել Ռեյը, որը ակումբի առաջին նման մրցանակն էր 1993-ից հետո: Հաջորդ տարի նա հաղթեց Լա Լիգան և դարձավ չորրորդ մարզիչը, ով հաղթել է եվրոպական 4 երկրների առաջնություններում, Տոմիսլավ Իվիչից, Էռնստ Հապպելիցև Ջովանի Տրապատոնիից հետո, ինչպես նաև դարձավ առաջին մարզիչը ով հաղթել Եվրոպական 3 առաջատար առաջնությունները` Իսպանիա, Իտալիա և Անգլիա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ