08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Արքայազն Չարլզը ոգեշնչել է Արմեն Սարգսյանին

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը երեքշաբթի ժամանեց Երևան՝ իր մասնավոր այցը սկսելով որպես “Երևան, իմ սեր” բարեգործական հիմնադրամի հյուր: Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորել է “Երևան, իմ սեր” բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, ում հրավերքով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը:   Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցել է Մատենադարան, ուր նրանց դիմավորել է տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Արքայազնը ծանոթացել […]

Հնդկաստանում ավելի քան 500 մարդ է մահացել շոգից

Վերջին 2 ամսվա ընթացքում ավելի քան 500 մարդ է մահացել չդադարող շոգից, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:  Հնդկաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` 2013-ի ապրիլի 1-ից մինչ օրս շոգի զոհն է դարձել 524 մարդ, սակայն ըստ ոչ պաշտոնական վիճակագրության` զոհերի թիվը գերազանցել է 600-ը:  Երկուշաբթի Հնդկաստանի մայրաքաղաքում գրանցվել է մաքսիմալ 42.6 աստիճան տաքություն, ինչը 2 […]

Վարչապետը հասե՞լ է նպատակին /վիդեո/

Այսօր ԱԺ-ի հատուկ նիստում քննարկվում է  2012 թվականի բյուջեի կատարողականը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց քննարկվող կատարողական բյուջեի հիմնական գաղափարախոսությունը: Նա առաջին հերթին անդրադարձավ մակրոտնտեսական միջավայրի տարեվերջյան ցուցանիշներին: Վարչապետը նշեց, որ փաստացի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության նախորդ տարվա ծրագիրը արդարացում է ապրել, քանի որ գործընկեր երկրներում ի տարբերություն մեր երկրի` գրանցվել է տնտեսական […]

Ի՞նչ կապ ունի նա Սեդրակյանի հետ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի,  Վարդան Սեդրակյանի գործի հետ կապված է նաեւ Արմեն Զալինյանը՝ ԼՂՀ նախկին զինվորական դատախազը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդականը: Նա տարիներ շարունակ մտերիմ կապերի մեջ է եղել Վարդան Սեդրակյանի հետ: Հայտնի է, որ Սեդրակյանը քաղաքական իր քայլերը կատարելիս հաճախ խորհրդակցել է հենց Զալինյանի հետ, ստացել տեղեկություն հայաստանյան քաղաքական վերնախավի խնդիրների, երկրում տիրող իրավիճակի, կոնկրետ պաշտոններ […]

Չարլզը ոնց որ Հայաստանին փող է բերում, իսկ Կուրղինյանը` “մեսիջ. Հրապարակ

Քաղաքագետների միության կազմակերպած կոնֆերանսին ժամանած ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի ելույթը մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում. մի քանի օր է՝ “Ֆեյսբուքը” չի դադարում քննադատելուց:  “Հայկական ժամանակ”-ը Հմայակ Հովհաննիսյանին հարցրեց` շա՞տ նեղացած գնաց: “Ի՜նչ եք ասում, շատ գոհ էր, մենք ունեցանք բավականին խիտ եւ կառուցողական քննարկումներ”: Հայաստանում դժգոհների թվում էր նաեւ “Ղարաբաղ” կոմիտեի առաջին կազմից Իգոր Մուրադյանը: […]

Հայցվորների ջախջախիչ պատասխանը ԱՄՆ կառավարության հակահայկական միջնորդագրին

Անցյալ շաբաթ փաստաբանները հայ հայցվորների անունից պատասխանեցին Միացյալ Նահանգների կառավարության միջնորդագրին, որը կոչ էր արել Գերագույն դատարանին չվերանայել Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը հարվածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների վերաբերյալ վաղեմության ժամկետը երկարացնող Կալիֆորնիայի օրենքը: Գլխավոր փաստաբանը Միացյալ Նահանգների անունից ներկայացրել էր քաղաքական միտումներով եւ թերի մի միջնորդագիր, որն ամբողջովին խեղաթյուրում էր […]

Արքայազն Չարլզը` հայ պաշտոնյաների պես. Հրապարակ

“Մեզ թվում էր՝ միայն հայ պաշտոնյաներն են խուսափում հասարակ ժողովրդի հետ շփումներից եւ թիկնապահների ու ոստիկանների պատով իրենց տարանջատում հասարակությունից:  Երեկ Հայաստան ժամանած արքայազն Չարլզին Մատենադարանի մոտ սպասող լրագրողներն ու բնապահպան ակտիվիստները, ովքեր պատրաստվում էին բողոքել բրիտանական ընկերության դեմ, որն Ամուլսարի հանքն է շահագործում, երկար սպասեցին: Մոտ մեկուկես ժամ անց հայտնի դարձավ, որ արքայազնը ետնամուտքից […]

Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ. Առավոտ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ “Թրանսփարենսի ինթերնեյշնլ” հ/կ-ն դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքանով է Երեւանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր եւ իրավաչափ եղել: Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը եւ հիշեցնում, որ խոսքը 8/08 ընտրատեղամասում Սամվել Ալեքսանյանի պահվածքի մասին է, որտեղ առաջացած խնդիրներից հետո նա այցելել է եւ հայտարարել՝ “Եկել […]

Գարնանային զորակոչը` հունիսից. Հայկական ժամանակ

Հունիսի 10-ից Հայաստանում մեկնարկում է գարնանային զորակոչը: Այն տեւելու է մինչեւ հունիսի 31-ը: Կառավարության փոփոխությունը պայմանավորված է 12-ամյա կրթության հանգամանքով: Բուհական քննությունների պատճառով այս զորակոչի վերջնաժամկետ է հաստատվելու հուլիսի 31-ը: Մինչեւ հուլիսի 15-ը Կրթության եւ գիտության նախարարությունը կառավարության համապատասխան որոշման համաձայան` Պաշտպանության նախարարությունը կառավարության համապատասխան որոշման համաձայն պետք է տրամադրի այն անձանց ցուցակը, ովքեր հաջողությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի